ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր երեկոյան թվիթերյան իր էջում գրառում է կատարել
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունն առաջիկայում կհանդիպի Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ուժերի հետ։
Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում` որպես Արևելք-Արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս։ Ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ողջունելու ներկաներին հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:
Նիստի մասնակիցների առջեւ հանդես է եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը թուրքական «Ulusal Kanal»-ին որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:
Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրին հնարավոր է հասնել, եթե Իրանին երաշխիքներ տրվեն, որ իր տնտեսական օգուտները հաշվի կառնվեն ԳՀՀԾ շրջանակում, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ է այցով գտնվում Ուկրաինայում։ Լվով քաղաքում նա մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ ձևաչափով հանդիպմանը։ Այնուհետև կողմերը համատեղ ասուլիս են տվել։
Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։
Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխատում են նաև ժամանակավոր գրունտային ճանապարհի վրա։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է:
Հովհաննես Գալստյանը չի կարծում, թե տարբեր հայտարարություններով իշխանությունները հասարակությանը շեղելու կարիք ունեն. «Մենք ամեն օր արթնանում ենք, և ավելի ուժեղ կատաստրոֆա է լինում, քան նախորդ օրը: Միգուցե դիտավորություն կա, միգուցե՝ ոչ, բայց եթե չշեղեին, ի՞նչ պետք է լիներ: Մի խումբ մարդիկ պետք է խելագարության հասնեին Ֆեյսբուքում, ինտերվյուներում, հասկանալով, որ մեր թշնամին մեր մսից կտրում է, այն մյուս մարդիկ գնալու էին կարուսելներով պտտվելու, սուրճ խմելու, ի՞նչ պետք է լիներ»:
«Խաղաղության դարաշրջանի» բացման հետ մեկտեղ՝ կա՞ որևէ փաստաթուղթ, որով կհամարենք՝ կարող ենք ապրանքներ արտահանել կամ ներմուծել այդ ուղղությամբ: Այս համատեքստում էլ ուզում եմ հիշել Գորիս-Կապան ճանապարհի մասին, որի մի հատվածն անցավ ադրբեջանական հսկողության տակ, իսկ հայկական կողմը հայտարարեց, թե հայելային կերպով տեղադրելու է մաքսակետեր, ինչը ծիծաղ էր առաջացնում. այսինքն՝ այդ մաքսակետը տեղադրում եք, որ ի՞նչ անեք, ո՞վ է օգտվելու այդ ճանապարհից»,- հավելեց նա:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղին չի համարում քննադատությունները՝ ուղղված Աղավնոյում իրենց տներն այրող բնակիչներին: Նրանք դա անում են սրտի կսկիծով, անզորությունից ու ցավից դրդված։
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետեր ստեղծել։
Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների կառավարությունների միջև մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստի շրջանակներում, որը կայացել է օգոստոսի 18-ին Բաքվում:
ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախագծի վերջնաժամկետը հանրային քննարկման համար մինչև սեպտեմբերի 2-ն է։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: ՀՀ կառավարության 2011 թվականի N 703-Ն որոշման լրացումներ կատարելու մասին նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու։
Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել. «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ընդունել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին: Նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային հարաբերություններ:
Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն է հրապարակել, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ։
Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, 2 մարդ համարվում է անհետ կորած:
Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։