
Թուրքիայի հետախուզության ղեկավարը և ՀԱՄԱՍ-ը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցային գործընթացի վիճակը

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Тасс-ը։
Քննարկվել է Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցային գործընթացի վիճակը:
Կողմերը գնահատել են «հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում գրանցած առաջընթացը»։ Նաև «որոշվել է շարունակել ջանքերը» այս ուղղությամբ։