Չկան հստակ նշաններ, որ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Սիրիայից, ըստ TRT Haber-ի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին կիրակի Թեհրանում հանդիպել է Արաղչիի հետ։ Դեսպանը զեկույց է ներկայացրել Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ և արտգործնախարարին ներկայացրել Դամասկոսում Իրանի դեսպանատան և Սիրիայում այլ դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։.
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։
Իրանի ազգային արժույթի՝ ռիալի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 2%-ով՝ հասնելով պատմական նոր նվազագույնին՝ 1 դոլարի դիմաց 756,000 ռիալ, հայտնում է Reuters-ը:
Տալլինը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյայի նկատմամբ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի։
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում նպատակ ունի կանխել սիրիական տարածքի բաժանումը և այնտեղ ահաբեկիչների համար միջանցք ստեղծելը։
Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը
Թուրքիան ակնկալում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ քննարկել F-35 կործանիչների գնման գործընթացը, Անկարայի դիրքորոշումը ռուսական C-400-ի վերաբերյալ չի փոխվել, ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Հայերը Սիրիայում բնակվել են դեռևս Տիգրան Մեծի ժամանակաշրջանից: Հայ բնակչության դեպի Սիրիա առաջին գաղթի մասին տեղեկությունները ձգվում են մինչև 6-րդ դար, որին հաջորդում է արդեն Արաբական Խալիֆայության շրջանը՝ 8-9-րդ դարեր: Դա համարվում է կարևոր դարաշրջան՝ Սիրիա գաղթած հայերի համար:
Վրաստանի 4 խոշորագույն ընդդիմադիր կուսակցություն-դաշինքները Եվրամիությանը կոչ են արել «ինքնահռչակ Բիձինայի ռեժիմը ոչ լեգիտիմ» հայտարարել, ասվում է ԵՄ-ին ուղղված քաղաքական ուժերի համատեղ կոչում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Թուրքիայի Սաքարիա քաղաքում իր կուսակիցների առջև ունեցած ելույթում խոստացել է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները և սիրիական տարածքները (նախկին օսմանյան նահանգները) միացնել Թուրքիային։
Վերջին ժամանակահատվածում, ըստ թուրքական մամուլում տեղ գտած տվյալների, Թուրքիայից Չինաստան արտահանումների ծավալներում աճ է նկատվում։
Մահացածներից 11-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է է՛լ ավելին ստանալ այս գործընթացից, ուստի անընդհատ տարատեսակ պահանջներ են շրջանառվում կամ արվում են հայտարարություններ, որոնք չեն տեղավորվում տրամաբանական գործընթացի շրջանակում։ Այս ամենի էական պատճառներից մեկն այն իրավիճակն է, որը ստեղծվել է ՀՀ արտաքին քաղաքական հարաբերություններում, այն անկայունությունն է, որը կա ՀՀ-ի շուրջ արտաքին առումով, վստահելի գործընկերների բացակայությունը մի իրավիճակում, երբ ՀՀ ղեկավարությունը հրաժարվել է ՌԴ-ի դաշնակցային ակտիվ հարաբերություններից, ինչպես նաև ՀԱՊԿ-ից»,- ասաց Արեշևը։
«Իրենք ապուշ են, տգետ և ստախոս, որովհետև իրենք խոսում են մի Հայաստանի մասին, որը տարածաշրջանում գործոն էր, որը փայլուն հարաբերություններ ուներ ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ: Դա եղել է այն իշխանությունը, որի մասին սրանք վայրահաչում են: Փաշինյանի ճակատին գրված է երկու բառ՝ պատերազմ և զոհ»,- նշեց նա:
Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը. Փաշինյանը շնորհավորել է Կավելաշվիլիին
Թուրքական «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտնել է, որ Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը։
Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Իրանի նախագահը նաեւ հայտնել է, որ օրակարգում են էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրման պլանները՝ ուղղված առկա անհավասարակշռության վերացմանը։
Եթե սա կարելի է կոչել քաղաքականություն, պարզ երևում է, թե այն ինչին է հակված։ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացահայտ և միանշանակ ասում է, թե որն է իր նպատակը, այն է՝ վեց թուրքալեզու պետությունների միավորումը մեկ ազգ դառնալու նպատակով։ Մեր աչքի առջև թուրքալեզու պետությունները որոշում են կայացրել և ստեղծում են Մեծ Թուրանի բանակ։ Սահմանել են «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, որ այն անընդհատ հնչի, և դրա անվան տակ պարզ խոսում են իրենց միավորման հնարավորության մասին։
Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը հայտարարել է Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու պլանների մասին։
Ռուսթավելի պողոտայում, որտեղ տեղադրված է տոնածառը, այս պահին ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում։
Այցն ընդգծում է, թե որքան է ընդլայնվել Էրդողանի տարածաշրջանային ազդեցությունը Ասադի կառավարության անկումից եւ Դամասկոսում սիրիացի ապստամբների անցումային կառավարության ստեղծումից հետո։
Ընդամենը երեք տարի առաջ անհնար էր պատկերացնել «Ջերմուկի ինքնապաշտպանական մարտեր» արտահայտությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխայիլ Կավելաշվիլիի ընտրվելուց հետո հայտարարել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում եվրաինտեգրման ուղենիշին և հնարավոր ամեն ինչ կանի Եվրամիությանն անդամակցելու համար։
«Այդ բարդ հարցին մաքսիմալ լակոնիկ եթե արձագանքեմ, ապա իմ հիմնական թեզը շատ պարզ է։ Եթե դու չես ուզում պաշտպանել ինքդ քեզ, ապա ոչ մեկը, ոչ մի դաշնակից, ոչ մի ռազմաբազա, ոչ մի այլ զինվորական քո փոխարեն այդ կռիվը չի տալու։
Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Կոբախիձեն ընդգծել է, որ իշխանությունները կարողացել են ամբողջությամբ «չեզոքացնել բռնության ռեսուրսը»։
Մենք բոլորս գիտենք՝ պետություններն առաջին հերթին առաջնորդվում են իրենց սեփական շահերով։ Կա պետության տնտեսական և աշխարհաքաղաքական շահ, շատ էական է, առանցքային հարցն այն է, թե պետությունը ո՞ր շահի վրա է դնում շեշտը։
Միխեիլ Կավելաշվիլին այսօր կայացած նախագահական ընտրություններում ստացել է 224 ընտրական ձայն՝ 300-ից՝ դառնալով Վրաստանի վեցերորդ նախագահը: