Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել դատախազություն. պատճառը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին նրա հայտարարություններն են:
Մեկնաբանելով Մոլդովայում ստեղծված իրավիճակը՝ Զելենսկին ասել է, որ այնտեղ ևս Ռուսաստանը «շարժվում է նույն ուղղությամբ»։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ալիևն ավելի շուտ ծոծրակը կտեսներ, քան Շուշին: 2016 թվականի ապրիլյան մարտերի ընթացքում մեր բանակի տարած փայլուն հաղթանակին զուգահեռ Սերժ Սարգսյանը օգտագործել էր ողջ դիվանագիտական ներուժը՝ կանխելով Ադրբեջանի տեռորիստական քայլերը և ապահովելով միջազգային աջակցություն ԵԽԽՎ-ի, Մինսկի խմբի, միջազգային հանրության և միջազգային մամուլի մակարդակով:
Հերցոգն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության հարցը շատ կարևոր է։
Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։
Նախօրեին ԵՄ դիտորդների և Ֆրանսիայի դեսպանի այցը ՀՀ Ներքին Հանդ գյուղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դժգոհությունն էր առաջացրել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել թուրքական ժանդարմերիայի կարիքները հոգալու նպատակով վերաթարմացված «Gökbey» ուղղաթիռների հանձնման արարողությանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով` Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները համաձայնեցնել և խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով և հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Հոկտեմբերի 29-ին Փարիզի Էպինե սյուր Սեն քաղաքում՝ Տրապիզոնի տան դիմաց տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Նշվում է, որ կիսանդրու տեղադրման գործում մեծ դերակատարում ունի Փարիզի Տրապիզոնի ասոցիացիան։
Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է:
Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրանց կներկայացվի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Եվրոպայում արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Mustafa» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Անդրադառնալով Եվրոպային մոտ կանգնած Թուրքիային՝ Էվրենը գրել է, որ այդ պետությունն ավելի շատ վստահում է ՆԱՏՕ-ին և բազմակողմ համագործակցությանը, հետևաբար, կարող է անհանգստանալ Թրամփի Ռուսաստանի հանդեպ բարենպաստ քաղաքականությունից։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը տուժել է իրեն հետապնդող երկրի խորհրդարանի մոտ վրացական ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների գործողություններից:
Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել` հոկտեմբերի 1-ին հասցվածի համեմատ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է դատախազություն` խնդրելով հետաքննել նախագահի, քաղաքական գործիչների և այլոց կողմից ներկայացված ընտրակեղծիքների մասին մեղադրանքները:
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բաքվում տեղի ունենալիք COP29-ից առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում է ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այդ առումով նոյեմբերի 1-ին բողոքի ակցիա եք անցկացնելու:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ Այդ մասին հրապարակում է կատարել «Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը» (EMRA)։
«Պետությունն այդ տարբերակով պայթում է։ Արևմուտքը հենց այդ հակադրությունն էր ուզում ունենալ Վրաստանում և այդ նույն Արևմուտքը պարտվեց հենց այդ հակադրության մեջ։ Արևմուտքն ասում էր հետևյալը՝ Վրաստա՛ն, դու շատ պուճուրիկ երկիր ես, պուճուրիկ գործոն, ուստի միակ տարբերակդ ազգային և պետական շահերը մոռանալն է՝ հանուն կերի, ինչը տեղի չունեցավ»,- ընդգծեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ վրացիներն ընտրեցին վրացամետ քաղաքականությունը։
Արևմտյան երկրները, մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքները, հանդես են գալիս միջպետական հարաբերությունների համար միանգամայն անընդունելի հայտարարություններով, այդ թվում՝ վերջնագրերով, այդ պրակտիկան պետք է դադարեցվի, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թուրք լրագրող Քեմալ Ջանն սոցցանցյան գրառմամբ, անդրադարձել է Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակին, մասնավորապես, ներկայիս նախագահի վերընտրման հարցին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային վերացնել ահաբեկչական սպառնալիքը երկրի ներսում և դրսում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները։ Այս մասին ահազանգում է «Գեղարդ» հիմնադրամը։
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին դարձյալ տվել են, իր իսկ խոսքով, ռազմավարական օպերատիվ նշանակության հարցը՝ գնացի՞ն Ջերմուկ ներխուժած «սոված» ադրբեջանցիները:
Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Զուրաբիշվիլիի խոսքերին։
Ստամբուլում կայացել է «AmChams» Եվրասիական տնտեսական գագաթնաժողովը, որը համատեղ կազմակերպել են Թուրքիայի, Հունաստանի և Բուլղարիայի ամերիկյան առևտրի պալատները։
Իրանի կառավարությունը նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը, այդ մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին՝ անդրադառնալով 2025 թվականի պետբյուջեի նախագծին։