Բաժիններ՝

Թբիլիսիի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

BMW ամենագնացի վարորդը Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակում, կրակ է բացել, հայտնում է Новости-Грузия-ն։

Դեպքի վայրից կադրերը տարածել է Formula հեռուստաընկերությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդը մեքենայի պատուհանից ձեռքը դուրս հանում և կրակոցներ արձակում։ Հաղորդվում է, որ դրանք ուղղված են եղել տղամարդկանց խմբի վրա, որոնց հետ նա վիճաբանություն է ունեցել։

Միջադեպից կարճ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։

Վրաստանի ՆԳՆ-ն լրագրողներին հայտնել է, որ հրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել։

Տեղի ունեցածի կապակցությամբ հրազենի ապօրինի պահման-կրելու և գույքի վնասման փաստերով հետաքննություն է սկսվել։

Ձերբակալության մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031