Վերջին 3 տարում Թուրքիայից Գերմանիա է արտագաղթել 112.000 մարդ

Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2024-ի տվյալների համաձայն՝ Գերմանիայում մոտավորապես 21 մլն 200.000 մարդ միգրանտի ծագում ունի և այդ թիվը համապատասխանում է բնակչության 25.6 տոկոսին։ Ըստ այդմ ստացվում է, որ Գերմանիայում բնակվող չորսից մեկը միգրանտ է։

2022-2024 թվականների ընթացքում Գերմանիան Ուկրաինայից և Սիրիայից հետո ամենաշատ միգրանտներ ընդունել է Թուրքիայից։

Մասնավորապես 2022-2024-թթ. Ուկրաինայից Գերմանիա է արտագաղթել 843.000 մարդ, Սիրիայից 124.000, իսկ Թուրքիայից 112.000 քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031