Ո՞վ է Հայաստանի գծով Ռուսաստանի նոր կուրատորը, ինչո՞վ է հայտնի. Նարեկ Մալյան

«Այն, որ Ռուսաստանում Հայաստանի հետ տարվող աշխատանքների մասով խնդիր են տեսել, արդեն լավ է։ Դա նշանակում է, որ տարատեսակ դոլար անդոներ փող չեն կպցնի Ռուսաստանից։ Հայաստանի գծով Ռուսաստանի նոր կուրատորը՝ Կիրիենկոն, շատ լուրջ մարդ է։ Բացառիկ պրագմատիկ մարդ է, թաթախված չէ տարատեսակ էժան պատմությունների մեջ, իր կարիերայի առաջին խոշոր ձեռքբերումներից մեկն այն է եղել, որ լուծել է ՌԴ-ի համար շատ կարևոր մի հարց՝ Բաշկիրիայի հարցը։ Նավթային օլիգարխները պետություն էին պետության մեջ։ Ամեն ինչ փորձել էին, չէր ստացվել։ Կիրիենկոն այդ հարցը լուծեց ու լուծեց վերջնական։ Ու մի հանգամանք ևս՝ նա հայ ժողովրդի բարեկամ է։

Կիրիենկոն 25 տարի աշխատել է ՌԴ նախագահի ադմինիստրացիայում, ունի բազմաթիվ պարգևներ, բայց արտասահմանյան գործընկերներից ունի ընդամենը 2 մեդալ, որոնցից մեկը ստացել է Սերժ Սարգսյանից՝ հայ-ռուսական բարեկամությանը նպաստելու համար։ Կիրիենկոյի անունը կապվում է նաև «Ռոսատոմ»-ի հետ, որը փլատակներից հառնեց, երբ Կիրիենկոն մտավ այնտեղ»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ «Արթուն ենք» շարժման հասարակության հետ կապերի պատասխանատու, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը։

Մյուս հյուրը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ նկատեց՝ երբ կուրատոր է փոխվում, դա նշանակում է ստատուս-քվոյի փոփոխություն։

«Հայաստանի վերաբերյալ քաղաքականության հարցում Կիրիենկոյի նշանակմամբ Մոսկվան վարելու է ավելի բաց դռների քաղաքականություն»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս