Վրաստանում գործազրկությունն աճել է

2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.7 տոկոսով և կազմել 14.7 տոկոս: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ քաղաքային բնակավայրերում զբաղվածության մակարդակը նվազել է 1 տոկոսով և կազմում է 47.8 տոկոս, գյուղական բնակավայրերում ​​աճել է 0.1 տոկոսով և կազմում է  45.3 տոկոս:

Նույն տվյալներից պարզ է դառնում, որ սեռային առումով 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կանանց զբաղվածության մակարդակը նվազել է 0.8 տոկոսով, իսկ տղամարդկանցը՝ 0.4 տոկոսով։

Geostat-ը նշել է՝ առաջին եռամսյակում աշխատողների թիվն աճել է 5300 մարդով (0.6 տոկոս) և հասել 958.300-ի, մինչդեռ ինքնազբաղների թիվը նվազել է 13.500-ով (3.0 տոկոս) և կազմել 434.700։

Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը աճել է 10.800-ով (4.7 տոկոսով) և կազմել 239.400։

Տեսանյութեր

Լրահոս