Այս մասին նշված է հարավաֆրիկյան Զենքի տարածման վերահսկման ազգային կոմիտեի հաշվետվությունում:
Տնտեսական այդ մրցակցության մեջ Թուրքիայի մոտակա մրցակիցները լինելու են Մեքսիկան ու Ինդոնեզիան:
Թուրքիան ամենաերկար ցամաքային սահմանը (877 կիլոմետր) ունի հենց Սիրիայի հետ, և ամեն գիշեր «մաքսանենգ մազութը» տարբեր տեղերից մուտք է գործում Թուրքիա:
Այսօր արդեն հերթեր են գոյացել նախագահի աշխատակազմի շենքի մոտ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են ձերբազատվել դատվածությունից:
Դերեք Հոգանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հուսով են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակումը նոր շունչ կհաղորդի (Ղարաբաղյան) բանակցային գործընթացին:
Արևմուտքը պետք է յուրացնի ժողովրդավարությունը, քանի որ այսօր Արևմուտքը հեռու է ժողովրդավարություն հասկացությունից:
Ջամքոսօղլուն ընդգծել է, որ 50 տարի ապրում է այդ թաղամասում և առաջին անգամ է առնչվում նման դեպքի:
Այս մասին գործակալությանը հայտնել է անանուն դիվանագիտական աղբյուրը:
Անկարայում արդեն իսկ ավարտվել է այդ միջադեպի հետաքննումը, ինչից հետո այն արդեն հիշեցնում է ոչ թե ֆիլմի, այլ՝ հեռուստասերիալի սցենար, քանի որ հովիվը «քիչ էր մնացել» երկու երկրներին ներքաշեր պատերազմի մեջ:
Դրա պատճառն այն է, որ մոտակայքում գտնվող Ռիոնի գետի վրա կառուցված հիդրոհանգույցը դուրս է եկել շարքից:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի չկայացած իրանական այցի հետ:
Միջադեպը գրանցվել է Զիրե ավանից ոչ հեռու, ուր ավագ լեյտենանտ Գադիմով Էլչին Նազիմօղլուն (1984 թվական) խեղդվել է ձկնորսության ժամանակ:
Մուրադ Քարայըլանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին մեղադրել է Սիրիայում գործող զինված խմբավորումներին օգնություն ցուցաբերելու մեջ, որոնց դիմակայում են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ուժերը:
Հեռացել է միայն 20 տոկոսը, և այն էլ հիմնականում տարեցները, կանայք ու երեխաները:
Սկզբնական շրջանում պլանավորված էր այն Հյուսիսային Իրաքում անցկացնել օգոստոսի վերջին:
Պլանավորված էր, որ իր իրանական այցի շրջանակներում Սուլթանովը նաև զննելու էր Իրանի ռազմածովային ուժերի բազաները:
Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) երեկվա նիստում բազմաթիվ բանավեճերից հետո որոշել է մինչև վերջ աջակցել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությանը:
Մենք գնահատելու ենք մեր դեսպանի (Հուսեին Ավնի Բոթսալը) Եգիպտոս վերադառնալու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով իրավիճակի հետագա զարգացումը:
Գրանցման համար ԿԸՀ է դիմել 34 սուբյեկտ, որոնցից երեքը մերժում են ստացել:
Սպանությունն իրականացվել է կիրակի:
Հայկական հարցով պետք է զբաղվեն ոչ թե պատմաբանները, այլ՝ պատգամավորները:
Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Ալի Ֆազլին հայտարարել է, որ համապատասխան առարկան կոչվելու է «պաշտպանության նախապատրաստում»:
ՊՆ-ի հաղորդմամբ՝ դրանք կտևեն մինչև օգոստոսի 25-ը և անցկացվելու են զինված ուժերի մարտական նախապատրաստման 2013 թվականի պլանի համաձայն:
Իսրայելի վարչապետի Հակաահաբեկչական բյուրոն այսօր երկրի քաղաքացիներին զգուշացրել է այս տարվա աշնանը մի շարք երկրներ չայցելելու համար:
Տարիներ շարունակ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակներում հենց Ժանդարմերիան է պահպանել Իրաքին սահմանակից Շըրնաք և Հաքքարի նահանգների սահմանները:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն:
Նիստին մասնակցում է Ազգային խորհրդի 131 անդամներից 80-ը:
Նախնական տեղեկատվության համաձայն, հեռուստաընկերությունը կփակվի, եթե չվաճառվի մինչև սեպտեմբերի 1-ը:
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Արաղչին հերքել է Սիրիայում անցումային կառավարության ստեղծման մասին տեղեկատվությունը:
Վրաստանի օրենսդրության համաձայն, ժամկետանց սննդամթերքը ենթակա է ոչնչացման: