Բաժիններ՝

«Ադրբեջանը պոտենցյալ է տեսնում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ավելացման հարցում». Մամեդյարով

Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ավելանում է, երկու երկրների միջև փոխհարաբերությունները անցած 25 տարում լուրջ դժվարություններ ու ցնցումներ չեն կրել, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ավելի շատ աշխատել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման ուղղությամբ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

«Ադրբեջանում սիրում ու հարգում են ռուսաց լեզուն, երկրում կան բազմաթիվ ռուսալեզու դպրոցներ և բուհեր, ռուսական բուհերը մասնաճյուղեր են բացում մեր երկրում»,- ասել է Մամեդյարովը։

Մամեդյարովի այցը պաշտոնական է, այն կտևի մինչև մարտի 7-ը։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2016թ. կազմել է 2,05 մլրդ դոլար, ինչը 10.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031