
«Հայաստանի հետ բանակցությունները կասեցվել են». Մամեդյարով

Ներկայումս Հայաստանի հետ բանակցությունները կասեցվել են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակիցը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում։
Նա հայկական կողմին մեղադրել է նրանում, որ Հայաստանը չի գնում բանակցային ճանապարհով։
«Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցություններ, սակայն հայկական կողմը չգնաց դրան։ Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Մենք նաև առաջարկել ենք շարունակել բանակցությունները դրանից հետո»,- հայտարարել է Մամեդյարովը։