Անկարայում ՌԴ դեսպանատունը տվյալներ չունի Անդրեյ Կառլովի սպանության գործով ռուս կնոջ կալանավորման վերաբերյալ
ՌԴ դեսպանատունը պաշտոնական հարցում է ուղարկել՝ տեղեկություններ ստանալու Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ռուս կնոջ կալանավորվելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը։
«Դեռ թուրքական կողմի պատասխանը մենք չենք ստացել»,- հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի ատաշե Իրինա Կասիմովան։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կալանավորվել է ազգությամբ ռուս կին, որը ենթադրաբար կապված է եղել դեսպանի մարդասպան Մևլյութ Ալթընթաշի հետ։
Ավելի վաղ թուրքական Sabah թերթը հայտնել էր, որ ձերբակալվածը ՌԴ քաղաքացի Եկատերինա Բ-ն է։
Կառլովի սպանության հարցով կալանավորվել է 3 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 2 աշխատակից։