էլիսաշվիլին շնորհավորել է Կալաձեին

«Պետք է կարողանալ ընտրությունների արդյունքները արժանի կերպով ընդունել: Այդ իսկ պատճառով շնորհավորում եմ Կախա Կալաձեին»,- ըստ aliq.ge-ի՝ հոկտեմբերի 22-ին հրավիրած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին:

Նրա խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ անհավասար պայքար է ընթացել, այնուամենայնիվ` հաղթանակ է տարել  իշխող թիմի թեկնածուն։

«Բոլորին այսօր հետաքրքրում է նախընտրական շրջանում անհավասար պայմաններում ընթացող պայքարին վերաբերող հարցը։ Իշխող թիմի գովազդի համար անօրինական ու օրինական հսկայական գումարներ են ներդրվել։Այդ ուղղությամբ են աշխատել նաև իշխանական մամուլի միջոցները: Իմ մասին սարսափելի հակագովազդներ էին տարածվում սոցիալական ցանցերում: Այնուամենայնիվ ԿԸՀ-ի արդյունքները պաշտոնական են»,- ասել է Էլիսաշվիլին՝ընդունելով դրանք:

Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ միշտ կողմ է եղել նոր քաղաքական մշակույթի ձևավորմանը, որի համաձայն, առանց ատելության կողմերը կարող են բանավիճել գաղափարների շուրջ: «Կուզեի նշել՝ չնայած անհավասար միջավայրին, իշխող թիմի թեկնածուն հաղթեց, երկրորդ փուլի անցկացումից «փրկվեց» ընդամենը մի քանի հազար ձայնով: Ես պայքարում էի ոչ թե աթոռի` կամ գրասենյակի, այլեւ ավելի լավ մայրաքաղաքի համար։ Եթե Կախա Կալաձեին հաջողվի դա անել, ես միայն կողջունեմ»,- ասել է Ալեկո Էլիսաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս