Բաժիններ՝

Թբիլիսիում ընթանում է ՌԴ-ի և Վրաստանի գործարարների հանդիպումը

Թբիլիսիում մեկնարկել է Ռուսաստանի եւ Վրաստանի գործարարների բիզնես-համաժողովը: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է Sputnik-ի թղթակիցը: Միջոցառման կազմակերպիչը ՌԴ Կուրգանի մարզի Արտահանման աջակցման կենտրոնն է, ընդունող կողմը՝ Վրաստանի գործատուների ասոցիացիան:

«Մենք ցանկանում ենք զարգացնել առեւտրական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, մենք ազատորեն առեւտուր ենք անում միմյանց հետ: Ռուսաստանը մեր խոշորագույն առեւտրական գործընկերն է Թուրքիայից հետո»,- հայտարարել է Վրաստանի գործատուների ասոցիացիայի փոնխախագահ Զուրաբ Աղլաձեն գործարար համաժողովի բացմանը:

Ռուս գործարարների առաքելությունը Վրաստանում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031