Բաժիններ՝

«Վրացական երազանքը» ձայների 55,73 տոկոսն է ստացել ինքնակառավարման մարմինների ընտրություններում

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երկրի չորս ինքնակառավարվող քաղաքների եւ 59 մունիցիպալիտետների սաքրեբուլոների (տեղական ինքնակառավարման մարմիններ) պատգամավորների համամասնական կուսակցական ցուցակներով ընտրողների ձայների 55,73 տոկոսն 1 ստացել ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ տվյալները հրապարակվել են հոկտեմբերի 22-ի երեկոյան երկրի բոլոր 3 հազար 644 ընտրատեղամասերում քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո: Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունն է, որն ստացել է ձայների 17,07 տոկոսը, երրորդում «Եվրոպական Վրաստանը» (10,49 տոկոս), չորրորդում՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքը» (6,56 տոկոս), հինգերորդում՝ Լեյբորիստական կուսակցությունը (3,27 տոկոս):

Համամասնական ցուցակներով ամբողջ երկրում ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 26 կուսակցություն եւ ընտրադաշինք: Վրաստանի քաղաքների եւ մունիցիպալիտետների սաքրեբուլոներում տեղեր սանալու համար կուսակցությունը կամ ընտրադաշինքը պետք է ստանա ընտողների ձայների առնվազն 4 տոկոսը:

ԿԸՀ-ի տվյալներով՝ 59 մունիցիպալիտետներից 54-ում եւ հինգ ինքնակառավարվող քաղաքներից (այդ թվում՝ Թբիլիսիում) չորսում քաղաքագլուխների ընտրություններում հաղթանակ են տարել «Վրացական երազանքի» ներկայացուցիչները: Նույն այդ կուսակցության ներկայացուցիչ Կախա կալաձեն հաղթանակ Է տարել Թբիլիսիի քաղաքագլխի ընտրություններում՝ հավաքելով ձայների 51,06 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս