
Թուրքիան Գերմանիայից 81 մարդու արտահանձնում է պահանջել պետհեղաշրջման գործով

Անկարան ենթադրյալ հանցագործների արտահանձնման 81 հարցում է ուղարկել Բեռլին այն ժամանակվանից, երբ 2016 թվականի հուլիսին կատարվեց պետական հեղաշրջման փորձ:
Այդ մասին հայտնել է «Շպիգել» հանդեսը՝ հղում անելով «Ձախեր» խմբակցության խորհրդարանական հարցմանը Գերմանիայի կառավարության պատասխանին: «2016 թվականի հուլիսից Թուրքիան 81 անգամ Գերմանիայից պահանջել է հանձնել ենթադրյալ հանցագործներին»,-գրում է հրատարակությունը: Արտահանձնման ինչ պատճառներ է նշել Թուրքիան, չի ճշտվում:
Թուրքիայի իշխանությունները պետհեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրել են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Գյուլենն ինքը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է այն եւ մերժել մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: