
Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում

Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը, առանց իր թույտվությունն առնելու դստերը կնության տալու փաստից վիրավորված, ուղիղ եթեում ինքնասպանություն է գործել:
Ըստ թուրքական «Հաբեր7» լրատվական կայքի՝ Ուզունը իր ֆեյսբուքյան էջից ուղիղ միացումով դիմել է հարազատներին, պնդելով որ իրեն չեն հարգում, անտեսել են իր կարծքիը և առանց իր թույտվությունը ստանալու աղջկան ամուսնացնում են:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ 54-ամյա տղամարդը հրաժեշտի խոսքեր է ասել, ապա՝ ձեռքի ատրճանակը դնելով քունքին, հաշվել մինչև 3-ը և ուղիղ եթերում ինքնասպան եղել:
Դեպքից հետո Ուզունի տուն եկած հարազատները, գտել են նրա անշունչ դիակը: