Սիրիայում ահաբեկիչների զենքի ու զրահատեխնիկայի խոշոր պահեստ է առգրավվել
Սիրիայում զինվորականները Ռուսաստանի օդուժի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչների զենքի ու զրահատեխնիկայի խոշոր պահեստ են գրավել երկրի արեւելքի Մեյադին քաղաքում։
«Մեզ առնվազն վեց օր կպահանջվի ամբողջ այդ ռազմավարը դուրս բերելու համար, որն ԻՊ-ի զինյալներն այստեղ են թողել իրենց փախուստից հետո: Այստեղ կա օտարերկրյա արտադրության մեծ քանակությամբ զենք ու կապի տարատեսակ միջոցներ»,- լրագրողներին պատմել է սիրիական բանակի բրիգադային գեներալ Հասան Սուխեյլը, որը ղեկավարում էր քաղաքի ազատագրման գործողությունը:
Ահաբեկիչների զինանոցի մեծ մասը բաղկացած է ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության մեջ եղած զենքից: Մասնավորապես, Մեյադինում ահաբեկիչների զինապահեստներում հայտնաբերվել է բրիտանական արտադրության 155-միլիմետրանոց հաուբից, որը պատրաստվել է 2011 թվականին: «Մենք առգրավել ենք ԱՄՆ-ի, Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի արտադրության զենքի նորագույն նմուշներ, որոնք առկա են ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության մեջ»,- ընդգծել է Սուխեյլը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: