Այսօրվանից Ադրբեջանում պաշտոնապես ժամանակավոր արգելք է սահմանվում Վրաստանից ներկրվող կենդանիների և կենդանական ծագման մթերքի վրա:
Հունվարի 29-ի դրությամբ գրիպի վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական գործընթացը կասեցվել է Վրաստանի 283 դպրոցներում: Երեկվանից ցուցանիշները փոխվել են՝ 267 դպրոցներին ավելացել է 16 հանրակրթական հաստատություն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Կազբեգի-Վերին Լարս» ուղղությամբ տանող ճանապարհը (վրաց-ռուսական սահման) դարձյալ փակ է անդադար տեղացող ձյան ու ձնահոսքերի վտանգի պատճառով, որի առաջացման պատճառը օդի բարձր ջերմաստիճանն է, ասվում է Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ավտոմոբիլային դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Փետրվարի 19-ին Թուրքիայի Կայսերի նահանգում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի էկոնոմիկայի նախարարների եռակողմ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, որոշում է կայացվել ստեղծել եռակողմ մեխանիզմ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մաքսային մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆեքչին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար խադուրիի հետ հանդիպման ժամանակ։
Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները կժամանեն Բաքու, նրանց կմիանան նաև միջազգային այլ ֆինանսավարկային ինստիտուտների՝ Զարգացման ասիական բանկի ու ՎԶԵԲ-ի առաքելությունների ներկայացուցիչները:
Թուրքիայի ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վիրավորելու համար:
Միջազգային իրավապաշտպան Transparency International կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա՝ «Կոռուպցիայի ընկալման վարկանիշ» ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ 168 երկրների շարքում Ադրբեջանը հայտնվել է 119-րդ հորիզոնականում՝ տեղը կիսելով Ռուսաստանի, Գայանայի ու Սիեռա-Լեոնեի հետ, հայտնում է contact.az
Վրաստանի գիտության ու կրթության նախարարությունը որոշում է կայացրել կասեցնել ուսումնական պրոցեսը երկրի 384 դպրոցներում՝ կապված գրիպի վիրուսի տարածման ու եղանակային պայմանների վատթարացման հետ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչությանը:
Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը 2015թ. Ադրբեջանին վաճառել է ականանետեր ու նռնականետեր, Եգիպտոսին՝ մի քանի ինկասացիոն զրահամեքենա:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները պետք է վայր դնեն զենքը, հայտարարել է Թուրքիայի նախագահի ադմիստրացիայի մամլո քարտուղար Իբրահին Կալինը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը «Պանկիսի կիրճի ահաբեկչական սպառնալիքի մասին» ու հայտարարել, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն միասին հակազդում են ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել ես երկու բանկի` Yunayted Kredit Bank-ի և NBCBank-ի, գործունեության լիցենզիաները:
Թուրքիան Իրանին չի համարում իր հակառակորդը: Ինչպես հայտնում է CNN-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ռուսաստան Թուրքիայից ներկրվող ապրանքների էմբարգոն կարող է ռուսական շուկայում հանգեցնել սննդամթերքի գնաճի ու հանգեցնել հարաբերությունների սրման ԵՏՄ-ի ներսում, որը չի միացել ռուսական հատուկ միջոցառումներին, ասվում է տնտեսական մոնիթորինգում, որը պատրաստվել է Գայդարի ինստիտուտն ու ՌԴ նախագահին առընթեր գյուղատնտեսության ու պետական ծառայության ռուսական ակադեմիայի կողմից:
Ռուսական կողմը պատրաստ կլինի քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատման հարցը, երբ երկրների միջև կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային սեղանին դրված են մի շարք փաստաթղթեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմել են խաղաղ կարգավորման մի քանի փուլերում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված է 2015թ. արդյունքներին:
Հունվարի 26-ի գիշերը Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանում (120 կմ Բաքվից հեռու) ժայթքել է Ախտարմա-Փաշալի հրաբուխը, տեղեկացնում է contact.az-ը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:
Անկարան ու Էր-Ռիադը կքննարկեն տարածաշրջանի խնդիրները Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ռուսական բանկերի զուտ շահույթը 2015թ. նվազել է եռակի՝ 589 միլիարդ ռուբլուց (7,31 մլրդ դոլար) մինչև 192 մլրդ ռուբլի (2,38 մլրդ դոլար), ասվում է Ռուսաստանի բանկի հաղորդագրության մեջ:
Թուրքիան, ինչպես նախկինում, ներկայում ևս հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը այդ կազմակերպության նախագահի պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսն է տվել Անն Բրասերը, հայտնում է APA-ն:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի այցն Ադրբեջան հետաձգվել է վերջինիս առողջական խնդիրների պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է Իլկա Կավերվայի տեղակալ Գեորգի Ծերեթելին, տեղեկացնում է contact.az-ը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրավապահների հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի շարքերը մարդկանց հավաքագրող 10 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վտանգավոր չի համարում ազգային արժույթի արժեզրկումը: Նրա խոսքով՝ իշխանությունը լավատեսորեն է տրամադրված ու երկարաժամկետ հեռանկարում ոչ մի բացասական բան չի նկատում այն բանում, որ այսօր լարին արժեզրկվում է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ տարեկան համեմատությամբ կրճատվել է 33,9%-ով ու 2015թ. կազմել 9 695 միլիոն դոլար, հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստ՝ քննարկելու «Գապրոմի» հետ բանակցությունների հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի վարժարաններից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Hurriyet թերթը:
Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: