Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեք մարդ վիրավորվել է:
Ըստ Ալիևի՝ դեպի Շուշի զբոսաշրջիկների մեծ հոսք է նախատեսվում: Հետևաբար, այստեղ կկառուցվեն հինգ, չորս և երեք աստղանի հյուրանոցներ, որտեղից կարելի է հիանալ քաղաքը շրջապատող գեղեցիկ լեռներով:
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատի կառուցման, տեսախցիկների ու այլ ընկալող համակարգերի և դիտարկան աշտարակների տեղադրման աշխատանքները:
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալե տանող ճամփեզրին սիրիացի կնոջ այրված դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի արտաքին գերատեսչության և Եվրոպայի հարցերով նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժություններին օգտագործվել են թուրքական «Bayraktar» հարվածային ԱԹՍ-եր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սակայն մտավախություններ կային դրանից անմիջապես հետո, որ այդ հայտարարությունը կդրվի կասկածի տակ, որոշ խնդիրներով ու վերապահումներով դա ներկայումս ընդունվեց, քանի որ այն ապահովել է հրադադար կողմերի միջև։ Պետք է հաշվի առնել նաև, որ ոչ բոլոր գործընթացներն են մեզ համար ակնհայտ ու հրապարակային։ Ուստի լիովին հասկանալի է, թե ինչպես են ցանկանում վերագործարկել ՄԽ աշխատանքը, դեռ տեսանելի չէ, ակնհայտ է, որ այդ ուղղությամբ ջանքեր ներդրվում են, և կուլիսում ինչ առաջարկներ են արվում, դժվար է գուշակել։
«Մի գեղեցիկ օր՝ քնած, հանգիստ ու իշխանությանը վստահող ժողովուրդը հայտնվելու է ռազմական գործողությունների էպիկենտրոնում։ Եթե Սյունիքն անվտանգ է, ապա իշխանության ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով կարող են տեղափոխվել Սյունիք։ Այդ ամենը ցինիկ սուտ է, ի՞նչ է նշանակում՝ անվտանգ, երբ թշնամին զինված 50 մետր հեռավորության վրա է, կամ այդ ո՞ր օրվանից է զինված թշնամին դարձել մեր անվտանգության երաշխավորը։ Այդ ի՞նչ են ուզում ասել, որ 30 տարի հայկական բանակը Հայաստանի անվտանգությունը չէ՞ր ապահովում, որ ադրբեջանցին զինված եկավ՝ անվտանգություն երաշխավորե՞ց»,- հավելեց նա։
Սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի այցը տարածաշրջան, որի առանցքը Ղարաբաղյան հակամարտությունն է և 44-օրյա պատերազմական գործողությունների դիվանագիտական ծանր հետևանքները։
Ադրբեջանում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:
Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլան մարտի 15-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի (Վարանդա) և Խոջավենդի (Մարտունի) շրջաններ:
Վերջին տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) անցկացվել է պանելային քննարկում՝ «Ռուս-թուրքական հարաբերությունները 1921-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարում» խորագրով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իշխանամետ լրագրող Աբդուլքադիր Սելվին, հղում անելով Թուրքիայում սոցհարցում իրականացրած «Optimar» ընկերության տվյալներին, նշել է, թե այս պահին որոնք են Թուրքիայի օրակարգային խնդիրները։
Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո մարտի 15-ին մեկնարկում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10.000 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Միջազգային էներգետիկայի գործակալությունը» հրապարակել է 2021թ․ զեկույցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ոլորտում վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ներկա դրությամբ վերականգնվող էներգիայի պաշարները կազմում են ընդհանուր օգտագործվող էներգիայի ծավալի 44 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին: Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն: Այս անձինք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ ճեպազրույցում։
Ըստ Ադրբեջանի` տագնապի ազդանշանով սկսված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ծրագրի՝ զորքերը, հրամանատարական կետերը, մարտական ու պահեստային ստորաբաժանումները տեղափոխվում են օպերատիվ շրջաններ:
Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Թուրքիայի Մուղլա շրջանի Մանթեշե բնակավայրում 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կիրակի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Ալիեւ–Լինդե դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:
Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր սկսվում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան:
«Մենք մեր երկրի մասի՞ն ենք մտածում, թե՞ մտածում ենք՝ դառնանք թուրքական վիլայեթ: Գործող իշխանությունների՝ նույնիսկ հանուն Հայաստանի գործողության արդյունքը մեզ ավելի վատ վիճակի մեջ է դնում»:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրերս ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները մասնակցեցին թուրքական «Ակույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին՝ ցույց տալով, որ հարաբերությունները կարող են լինել կոնֆլիկտային և համագործակցային, ինչը բացառիկ օրինակ է։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս լրագրողների հետ զրույցում խոսել է հայաստանյան գնաճի մասին՝ նշելով, որ դրա վրա էականորեն ազդում են միջազգային շուկայի բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բեռնափոխադրումների գների բարձրացում, սննդամթերքի գների կտրուկ աճ։