Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել դրսևորել՝ ձգտելով ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության պատմություն ավարտված չէ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ գլխավոր քայլերից մեկն այդ ճանապարհին դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 12-ի այցը Մոսկվա:
Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այց կկատարի Ադրբեջան: Ինչպես հայտնում է Haber Global-ը, այցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն ուշագրավ հայտարարություն է արել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, թե Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինը, գնահատելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը, ասել է, որ որևէ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնվեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքները:
Տարածաշրջանում շարունակվող դինամիկ և աննախադեպ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին երկու կարևոր բարձրաստիճան հանդիպում տեղի ունեցավ. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Մոսկվայում: Կամա թե ակամա, Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական մեգակոմունիկացիոն նախագծերի հանգույցում, և այդ ծրագրերում Հայաստանի դիրքորոշումից կախված է լինելու տարածաշրջանի ապագա կոմունիկացիոն աշխարհագրությունը, հետևաբար՝ աշխարհաքաղաքականությունը: Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը այս տարի արդեն 4-րդ անգամ հանդիպեց ՌԴ նախագահ […]
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հոկտեմբերի 13-14-ը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Մինսկում հանդիպում կանցկացնի հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։
Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին:
Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս տարի քաղաքի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, համեստ է անցկացվելու. ավանդական միջոցառումներից կկայանա «Պատվավոր թբիլիսցիների» կոչում շնորհելու արարողությունը եւ կանցկացվեն «Աշնանային բարիքներ» գյուղատնտեսական տոնավաճառները։
Թուրքիայի Իզմիր նահանգի բժշկական պալատի խորհրդի անդամ պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտնել է, որ թուրք բժիշկները փնտրում են արտերկիր մեկնելու ուղիներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետևողական աշխատանք է տարվում՝ հասնելու որոշակի ձևակերպումային փոփոխությունների:
Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:
Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել կալանավայրի բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին:
Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, Բաքուն իրանցի վարորդներին ազատ է արձակել Ադրբեջանի և Իրանի արտոգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի վերաբերյալ հարցին։ Մերկելը նշել է, որ Թուրքիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում Եվրոպական միության (ԵՄ) համար կենտրոնական դեր է խաղում։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 բանվոր է մահացել, իսկ 6 հոգի էլ՝ վիրավորվել, որոնք հոսպիտալացվել են։
Վրաստանում ամառային բռնկումից հետո կորոնավիրուսով ախտահարվածների օրական ցուցանիշի հակառեկորդ է սահմանվել. վերջին 24 ժամում հայտնաբերվել է 4774 նոր դեպք: Մահացել է 37 մարդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 12-ի առավոտյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան զինվորականները խոստացել են հաշվի առնել մեր մտահոգությունները», – ասել է Իսլամական Հանրապետության Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Այսօր հրապարակված տեսանյութում Ալիևը հայտնում է, որ Հայաստանի սահմանները չեն խախտվել, քանի որ կան քարտեզներ և Հայաստանի բարձրագույն իշխանության խոսքերը, որ այդ տարածքները Ադրբեջանինն է։ «Եթե հայերն են ընդունում, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, էլ մնացածը ինչ են ուզում մեզանից», – նշել է Ալիևը։
Լրտեսության և օտարերկրացիների դեմ սպանության փորձ կազմակերպելու կասկածանքով Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի 6 քաղաքացիներն ազգությամբ չեչեններ են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստից հետո խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին: