ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ երկրում սեպտեմբերին վաճառված բնակարանների թիվը 7.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում՝ Թուրքիայում ամենաշատ բնակարան գնող օտարերկրյա քաղաքացիներն իրանցիներն ու իրաքցիներն են։
Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նպատակ է դրել իր առաջ և գնում է այդ նպատակի իրականացմանը. «Մեր հարցն է մնում, թե մենք ոնց ենք դրան վերաբերվում, սկսած նրանից, թե ինչպես ենք քաղաքական ձևակերպում տալիս՝ որտե՞ղ է Ադրբեջանը զորավարժություններ անում, արդյո՞ք նշվում է՝ Արցախի Հանրապետության Բերձորի տարածաշրջան, որը օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից: Եթե այդպես ենք մեր մտահոգությունները հայտնելու, դա կլինի ճիշտ մոտեցում ապագայի համար, նաև՝ իրավական ձևակերպման շրջանակներում»:
Մեկնարկել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հերթական այցը տարածաշրջան, այս անգամ՝ Բաքվից։ Ուշադրության է արժանի հատկապես այն հանգամանքը, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային երկրներ էր այցելել ուղիղ մեկ ամիս առաջ, և այցելելով Երևան և Բաքու, Կլաարը եղել էր նաև Երասխում և Աղդամում, բոլոր իր տարածաշրջանային կանգառների ընթացքում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ աջակցել տարածաշրջանին կայուն խաղաղության ձեռքբերման ճանապարհին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է պրոֆեսիոնալ խաբեբա, որն իր գործողություններով միայն ցանկանում է իր հանդեպ ուշադրություն գրավել, գրում է sputnik-georgia.ru-ն:
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի Երևան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել էր եռանախագահության աշխատանքների վերսկսմանը: «Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում։
Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են վարակման 5739 նոր դեպք, որից 1862-ը գրանցվել է Թբիլիսիում:
Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը դատարանին կոչ է արել Հայաստանի դեմ ձեռնարկել միջոցները.
Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել է 300 մարդ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:
Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նվիրյալ անդամ է և հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն խոսքերը, որ աշխարհի ճակատագրերը չպետք է որոշեն Երկրորդ աշխարհամարտում «մի խումբ հաղթողներ»։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներում։ Առաջին կանգառն Անգոլան էր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում:
Թուրքական ավիաուղիներ (THY) պետական ընկերությունը թռիչքային քարտեզից ջնջել է Հայաստանի Հանրապետությունը։ Թվիթեր սոցիալական ցանցում աղմկահարույց տեսանյութ է հրապարակվել, որը հարուցել է ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա վերլուծաբանների, դիվանագիտական հանրության զարմանքը։
Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։
«Բաքվում և Բաքվին սատարող կենտրոններում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունը երերուն է, և եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու է անփառունակ թերթված էջ՝ հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Եվ այս իշխանության հեռացումից հետո բոլոր այն սխեմաները, որոնք գծվել են Լոնդոն-Անկարա կոալիցիայի ինտելեկտուալ կենտրոններում, ուղղակի դառնալու են անպիտան, անգործուն մի բան, և իրենք շտապում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանին և Հայաստանին ուղղված մեղադրանքներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմին առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ: Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից հիշյալ առաջարկը Թուրքիային արվել է նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Անկարային դուրս թողնելուց հետո: Իսկ մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-ներ ձեռք բերելու համար:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որ 5 տարի է՝ կալանավորված է, հարցազրույց է տվել Թուրքիայի ներքաղաքական կյանքի զարգացումների վերաբերյալ:
Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։
Իրանական կողմն ԱՄՆ-ի հանդեպ միջուկային գործարքին վերադառնալու ոչ մի կարգի նախնական պայմաններ չի դրել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի՝ կապված սահմանազատման և սահմանագծման հարցի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի պաշտոնակից Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:
The Economist-ը ներկայացրել է միջազգային պարենային անվտանգության ինդեքսը, որում բացահայտվում են աշխարհում սննդամթերքի բարձր գները և կլիմայական ճգնաժամի հետ կապված արտադրական խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրական պահպանության խորհուրդը հավանություն էր տվել Մեջլիսի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծին, որը պարտավորեցնում էր կառավարությանը բարձրացնել ուրանի հարստացման տեմպերը:
Իրանական և պակիստանյան կողմերը պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գրում է ՏԱՍՍ-ը: