Վրաստանում ամառվանից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 4000 դեպք
Վրաստանում ամառային բռնկումից հետո կորոնավիրուսով ախտահարվածների օրական ցուցանիշի հակառեկորդ է սահմանվել. վերջին 24 ժամում հայտնաբերվել է 4774 նոր դեպք: Մահացել է 37 մարդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 640 հազար 358 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1623 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 603 հազար 995 հիվանդ: Մահացել է 9306 մարդ: Մեկ օրում արվել է 47 հազար 723 թեստ, այդ թվում՝ 33 հազար 118-ը՝ հակագենի եւ 14 հազար 605-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 10,01 տոկոս, վերջին 14 օրում՝ 6,58 տոկոս, վերջին յոթ օրում՝ 7,98 տոկոս:
Ներկա դրությամբ պատվաստումներ է ստացել 1 միլիոն 882 հազար 118 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 6817 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 71 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4616, քովիդ-հյուրանոցներում՝ 749 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: