Ադրբեջանից Թուրքիա կարտահանվի 33 մլրդ խմ բնական գազ

Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ»  և Ադրբեջանի պետական նավթային (SOCAR) ընկերությունները, ինչպես նաև ֆրանսիական «TotalEnergies» էներգետիկ և ԱՄԷ-ի ազգային «ADNOC» նավթային ընկերությունները համաձայնագիր են ստորագրել: Այն վերաբերում է Ադրբեջանից Թուրքիա բնական գազի մատակարարման: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի՝ «Բաքվի էներգետիկ համաժողով»-ի շրջանակներում կնքված փաստաթղթով նախատեսվում է 2029-ից ի վեր 15 տարվա ընթացքում Թուրքիային մատակարարել ընդհանուր առմամբ 33 մլրդ խորանարդ մետր բնական գազ (տարեկան մոտ 2.25 մլրդ խմ):

Այս քայլն ուղղված է էներգետիկ ոլորտում Թուրքիայի՝ որպես «կենտրոնական երկիր» (հաբ) տեսլականի ամրապնդմանը:

Նշվում է նաև, որ նոր համաձայնագիրը նպատակ ունի մեծացնել ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ մատակարարումների անվտանգությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930