Թրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին

Թրամփը հայտարարել է, որ հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումներ են սպասվում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մեզ հաջողվեց առաջընթաց գրանցել և հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության։

Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումը օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է: Իմ վարչակազմն անհամբերությամբ սպասում է հունիսին այս թեմայով արդյունավետ քննարկումներին:

Միասին մենք կառաջմղենք խաղաղությունը, կամրապնդենք բարեկեցությունը և կկառուցենք ավելի վստահ ապագա ձեր տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»,- այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Բաքվի էներգետիկ շաբաթվա» մասնակիցներին ուղղված ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930