Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Comex» բորսան (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) թարմացրել է ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը` մեկ տրոյական ունցիայի դիմաց հասցնելով ավելի քան 3500 դոլարի։
Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել դատարան Թրամփի վարչակազմի դեմ, որը սառեցրել է համալսարանի ավելի քան 2 միլիարդ դոլար պետական ֆինանսավորումը։ Համալսարանը անօրինական է համարում Սպիտակ տան փորձը՝ զրկելու համալսարանին դաշնային դրամաշնորհից։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարժվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ և այժմ կալանքի մեջ գտնվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցյան գրառմամբ դիմել է Գերմանիայի նորընտիր կառավարությանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում: Այս մասին ասված է Վատիկանի կողմից երկուշաբթի երեկոյան հրապարակված Ֆրանցիսկոս պապի կտակում։
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կնոջ՝ Մելանյայի հետ մասնակցելու են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հրապարակում է տեղադրել Truth Social հարթակում։
#ՀԻՄԱ. ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ և ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. #ՈՒՂԻՂ
Ապրիլի 20-ին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաները նշում էին Քրիստոսի Հարության տոնը, քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է ժողովրդին, ինչը հանդիսացել է նրա վերջին հրապարակային ելույթը մահից առաջ։
Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրում ծնելիության ինդեքսի նվազման մասին հայտարարությունից հետո նոր քայլեր են ձեռնարկվել, որոնով նախատեսվում է ծննդկան մայրերին մի շարք արտոնություններ շնորհել:
Վրաստանը Չինաստան մեղր արտահանելու թույլտվություն է ստացել. համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին և Չինաստանի առևտրի փոխնախարար Լին Ծին` Թբիլիսիում առևտրատնտեսական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստում։
««Զանգեզուրի միջանցքը» կորցնում է իր ակտուալությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի պահանջին և այս հարցի առնչությամբ ՌԴ դիրքորոշմանը։
Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը օրինագիծ է մշակել, որը ներգաղթյալների երեխաների ռուսերենի իմացությունը ստուգելու առավելագույն փորձերը սահմանափակում է երկու տարով։ Օրինագծի տեքստը, որը շուտով կներկայացվի Պետդումա, ТАСС-ի տրամադրության տակ է։
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (IISS) հրապարակել է 2025-ին աշխարհում բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բնակչությանը խոստացել է, որ մինչև 2030 թվականը Վրաստանն ավելի պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը, քան մյուս թեկնածու երկրները։
«Թուրք ցեղասպանների հայ սպասավորները». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում, Վատիկանը հայտարարել է, որ Սուրբ Զատիկի երկուշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 07:35-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը «վերադարձել է հայրական տուն»՝ իր նստավայր Կասա Սանտա Մարտա։ Նա եկեղեցու պատմության մեջ առաջին լատինաամերիկյան պապն էր: Այս մասին գրում է BBC-ն։
Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ադրբեջանն օկուպացված Արցախում հիմնովին ոչնչացրել է հերթական գյուղը։ Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը՝ բոլոր տներով ու պատմական հուշարձաններով, Ադրբեջանը հավասարեցրել է հողին։ Լիսագորում Ադրբեջանը կառուցել է ինչ-որ շինություններ, հավանաբար դրանք ռազմական կառույցներ են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները շատ լավ են ընթանում, սակայն ժամանակ է պետք հասկանալու, թե դրանք ինչ արդյունք կունենան։
Կործանիչները Ճապոնիա տեղափոխելու նպատակը դաշնակիցների հետ ռազմաօդային ուժերի վարժանքն է։
Ադրբեջանի Շեքիի շրջանում՝ Բաքվից 370 կմ հեռավորության վրա, 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Հայաստանի իշխանությունը վարում է խոնարհման «դիվանագիտություն» Թուրքիայի առաջ՝ հիմնավորելով, թե իրենք այլ ելք և հնարավորություն չունեն։ Այս իշխանությունն ասում է, թե պետք է բավարարի Թուրքիայի բոլոր պահանջները, որպեսզի Հայաստանը կարողանա գոյատևել, մինչդեռ, այո՛, ելք չկա, բայց իրենց՝ իշխանության մնալու դեպքում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների և Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։
Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յորգիոսը Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղերձ է հղել, որում անդրադարձել է Թուրքիային և Կիպրոսում բնակվող թուրքերին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն է:
Գիրեսունում կայացած Տնտեսական համակարգման խորհրդի (EKK) նիստից հետո Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։