Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ, բնականաբար, գուցե կողմերն ինչ-որ փուլում համաձայնության էին եկել այս հարցին անդրադառնալ համաձայնագրի ստորագրումից հետո, սակայն ՌԴ-ն, որն առաջարկում է դառնալ համաձայնագրի կնքման միջնորդ, ստիպված է կողմերին ինչ-որ ծառայություն մատուցել։ «Այլապես ինչո՞ւ է կողմերին հարկավոր ՌԴ մասնակցությունը գործընթացին։
Աջակողմյան «Ազգային միություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը առաջատար է 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ անցկացված հարցումներում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանը լի է Իրանի հետ տարբեր ուղղություններով համագործակցելու վճռականությամբ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։
Հոսթելի ղեկավարությունն ու վարչակազմը տեղափոխվել են Մոսկվայի Քննչական կոմիտեի ստորաբաժանում՝ հետաքննչական գործողություններ անցկացնելու համար։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանապահ ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում, բերման են ենթարկել երեք օտարերկրյա քաղաքացու։ Նրանք ձերբակալվել են Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար, հայտնել է գործակալությունը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է. այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
2025 թվականին Վարշավան պաշտպանության համար կհատկացնի 186,6 միլիարդ զլոտի (47,95 միլիարդ դոլար):
«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել սեպտեմբերի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակապով ելույթ է ունցել «Ղրիմի հարթակ» 4-րդ համաժողովում և հայտարարել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը Անկարայի աջակցությունը մնում է անփոփոխ։
Պուտինն ընդգծել է Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների բավական հաջող զարգացումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում կազմակերպության երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդեն 34 երկիր հայտարարել է, որ ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի աշխատանքին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ամերիկյան արտադրության HIMARS ռեակտիվ համակարգի երկու արկ և 59 ԱԹՍ։
Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի սպառազինություն ներմուծման նոր ծրագիր. Վերջերս «Նոր պաշտպանական պատվեր. Ստրատեգիա» ամսագրում հրապարակվել է իմ հոդվածը՝ Հայաստանի կողմից սպառազինության գնումների փոփոխության թեմայով։ 44-օրյա պատերազմից, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հետագա ագրեսիաներից հետո, տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության զգալի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Երևանի տեսանկյունից Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում […]
44-օրյա պատերազմից հետո բանակցվող Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը փակուղի է մտել։ Մինչ ՀՀ իշխանություններն ամեն հնարավոր և անհնար առիթով հայտարարում են, թե առկա տեքստը գրեթե համաձայնեցված է և պատրաստ ստորագրելուն, Բաքուն Երևանի առջև բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը, որը նրանք որակում են «միջանցք», կամ պահանջում են սահմանել անխոչընդոտ ռեժիմ։
Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր։
Մարտին Չունգոնգը տեղեկացրել է, որ համաժողովի թեմատիկան կրթությունն ու զբաղվածությունն է:
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը գոհունակություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Այս մասին նշված է կոնգրեսականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրամիության օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ Real TV-ի եթերում։
ԿԺԴՀ-ն կարճ հեռահարության մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Այս արձակումից մեկ շաբաթ առաջ Փհենյանը նախազգուշացրել էր, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն «թանկ գին կվճարեն» իրենց համատեղ զորավարժությունների համար։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի
Ֆուհիմորիի դուստրը X սոցիալական հարթակում գրել է, որ իր հայրը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։
Storm Shadow-ն անգլո-ֆրանսիական թևավոր հրթիռ է, որի հեռահարությունն առնվազն 305 կմ է։
Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 080-ի։
Կյանքի վերջին տարիներին Սվանիձեն ծանր հիվանդ էր։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է Թուրքիայում գործազրկության ցուցանիշների հուլիսյան վիճակագրությունը:
2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում անհետ կորել է 52 մարդ. 27-ը հայտնաբերվել են, 4-ը` մահացած, իսկ 25 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում։
Ամերիկյան The Washington Post-ը «Վերջին կոչը վրացական ժողովրդավարության համար» վերտառությամբ հոդված է հրապարակել: