Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքի քարանձավում հինգ թուրք զինվորներ սպանվել են մեթանով թունավորումից: Դեպքը տեղի է ունեցել «Ճանկի կողպեք» գործողության շրջանակներում: Հայտարարության համաձայն՝ 19 զինծառայողներից բաղկացած խումբը գտնվում էր 852 մետր բարձրությամբ բլրի վրա գտնվող քարանձավում։ Զինծառայողները որոնում էին հետևակի ավագ լեյտենանտ Նուրի Մելիխ Բոզքուրտի մարմինը։ «Քարանձավում աշխատող 19 զինծառայողներ ենթարկվել […]
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոուն այսօր՝ կիրակի, հուլիսի 6-ին, հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, որը գտնվում է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ մասնակցելու BRICS-ի 17-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:
Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ին մեկնարկել է BRICS միավորման գագաթնաժողովը, որը նախագահում է Բրազիլիան:
Եվ թեև առաջիկա ճանապարհը դեռևս դժվարին է մնում երկու երկրների համար, այս գործընթացում ներգրավված է Թուրքիան, այլ ոչ թե Ռուսաստանը, որը 1990-ականներից ի վեր հակամարտության թելերն իր ձեռքում էր պահում։
«Եթե Չինաստանը որոշի ուժ կիրառել Թայվանի նկատմամբ, ապա ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել շեղել եվրոպացիների ուշադրությունը՝ հարձակվելով ՆԱՏՕ-ի տարածքի վրա»։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ Գազայի հատվածում զինադադարի ու պատանդներին ազատ արձակելու շուրջ «Համաս»-ի հետ անուղղակի բանակցությունների, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների մինչ օրս վարած քաղաքականության շարունակությունը միայն կվատթարացնի նրանց վիճակը: Այս մասին «Ամեն ինչ հաղթանակի համար» ֆորումում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իրանում Շվեյցարիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
Հարավային Կորեայում հատուկ դատախազը, որը պատասխանատու է ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության համար, կրկին դիմել է դատարան՝ հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկին ձերբակալելու օրդեր ստանալու համար:
«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի համատեղ առաջադրման հիման վրա Միխեիլ Կղավելաշվիլին ձյուդոյի ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին և Ձյուդոյի ֆեդերացիայի ղեկավարությանը պարգևատրել է Պատվո շքանշաններով և մեդալներով։
Սպառնալիքները չեն ստիպի «Հըզբոլլահին» հանձնվել, լիբանանյան շարժումը պատրաստ է և՛ խաղաղության, և՛ պաշտպանության, հայտարարել է դրա առաջնորդ Նաիմ Ղասեմը։
Այսօր՝ ժամը 16:00-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, հաղորդում է «Сегодня в Израиле»-ն։
Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ ռուսական առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Երբ Մակրոնը զանգահարել է, Պուտինը վերցրել է հեռախոսը, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից, ասել է Լավրովը։
Եմենի հութիները Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին հարվածել են գերձայնային բալիստիկ հրթիռով։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յախա Սարիան։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ երեկոյան իրանա-իսրայելական հակամարտության սուր փուլից ի վեր առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:
ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ Մայր օրենքի պահանջները տարբեր առիթներով ոտնահարած Նիկոլ Փաշինյանը կրկնել է Նոր սահմանադրություն ունենալու իր մանիպուլյատիվ հիմնավորումը, թե «անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը»՝ կասկածի տակ դնելով նաև 1995 թվականի Սահմանադրության՝ ժողովրդի կամարտահայտությամբ հանրաքվեով անցնելու փաստը՝ «մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ»:
Լիբանանի հարավային սահմանին գտնվող զորքերի թիվը կավելանա մինչև 10,000, հենց Իսրայելը դուրս բերի իր զորքերը իր վերահսկողության տակ մնացած հինգ տարածքներից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը։
Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր Ռուսաստանի շրջանների վրա խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Թեթև շարժիչով Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկարամասում, ինքնաթիռում եղել է 10 պարաշյուտիստ և անձնակազմի մեկ անդամ:
ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Քեր շրջանի ոստիկանությունը նախկինում հայտնել էր 43 մահվան մասին, այդ թվում՝ 15 երեխայի:
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են, հայտարարել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի
Թուրք վերլուծաբան Քյունյուլ Շահինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի կարևորությանը Թուրքիայի համար՝ այն կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի հետ։
ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռшզմական գործողություններ իրականացնելու համար
Գլխավոր քարտուղար Ռուտտեն ակնհայտորեն չափազանց շատ է կերել հոլոնդացիների սիրելի հալյուցինոգեն սունկը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունիսին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է -0.01 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 4.0 տոկոս։
Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ։
Այս բոլոր հայտարարությունները, հրապարակումները լայն սփռում ունեցող ուղեղային կենտրոնների էջերում և պարբերականներում ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացի շուրջ ակտիվ ռեգիոնալ գործընթացներ են։ Նույնիսկ տպավորություն է, որ Խաղաղության համաձայնագիրը մղվել է երկրորդ պլան և ներկայումս ակտիվ օրակարգում է ռեգիոնալ ապաշրջափակման թեմատիկան։