ՀԱՄԱՍ-ը նաև պահանջում է որոշակի պայմաններ Իսրայելի ուժերի դուրսբերման համար, ինչպես նաև երաշխիքներ, որ բանակցությունների ընթացքում մարտերը չեն վերսկսվի, և ՄԱԿ-ը կգլխավորի օգնության բաշխման համակարգը։
ՔԲԿ-ն իր պայքարը սկսել էր 1984 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել անկախ քրդական պետություն։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 40 000 մարդ։ 1999 թվականին իր ձերբակալությունից հետո Օջալանն առաջին անգամ է հանդես գալիս տեսաուղերձով։ Տեսանյութում նրա կողքին կանգնած է ՔԲԿ-ի 6 այլ բանտարկված անդամ։
Մզկիթ բառը գոնե մեզ համար երկիմաստ չէ։ Ողջամիտ հիմք կա կարծելու, որ կարդացված «մզկիթ» բառը պետք է հասկանալ հենց որպես մզկիթ։ Մանավանդ որ չկա ոչ մի ստույգ նշում այն մասին, թե վերանորոգումից հետո մզկիթը գործելու է այլ կագավիճակով։
ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Տեխասում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն որևէ մեկին ողջ գտնելու հույսեր գրեթե չկան։
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Ըստ Reuters գործակալության՝ ծովային անվտանգության բնագավառում մասնագիտացած բրիտանական Ambrey ընկերությունը հաստատել է, որ հութիների կողմից հարձակման ենթարկված Magic Seas բեռնատար նավը խորտակվել է Կարմիր ծովում:
Նեթանյահուն հուլիսի 8-ին հանդիպել է նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, ապա այցելել ԱՄՆ Կապիտոլիում, իսկ հուլիսի 9-ին կվերադառնա Կոնգրես՝ ԱՄՆ Սենատի ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։
Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, երկրի վրա արձակվել է 728 ԱԹՍ, ինչն ամենամեծ թիվն է ռազմական գործողությունների մեկնարկից
Պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են խաղաղ բնակչության համար նախատեսված հատվածի, և որ մերձակայքում ռազմական օբյեկտներ չկան։
Ինչո՞ւ Փաշազադեի ասածներից նա առհասարակ չի ազդվում, երբեք չի ուզում արձագանքել, նրա «մոլեռանդ» կրոնական զգացմունքները չեն արթնանում, տակավին հակառակը՝ Փաշազադեի ելույթից հետո նա նոր ավյունով է հարձակվում Էջմիածնի, հայոց Վեհափառի ու Հայ առաքելական եկեղեցու վրա։
«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» (İŞKUR) հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
2025 թվականի հունիսի դրությամբ Վրաստանի միջազգային արժութային պահուստներն աճել են 103.3 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել 4.7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս տեղեկությունը հաղորդել է Վրաստանի Ազգային բանկը։
Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում հետաձգել առևտրային մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ գործող իշխանության ներկայացուցիչները դրսևորում են բորենու վարքագիծ՝ շատով հարձակվում են մեկ-երկու հոգու վրա:
Միջազգային քրեական դատարանի նախնական դատական պալատը ձերբակալման օրդեր է տվել «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադայի և Աֆղանստանի գերագույն դատարանի նախագահ Աբդուլ Հաքիմ Հաքանիի նկատմամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը։ Վերջինս հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայում ընթացող դատական պրոցեսների վերաբերյալ։ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ասել է. «Մենք կտրականապես դատապարտում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը միջամտություն է մեր երկրում ընթացող դատական գործընթացներին»։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը 1992-1993 թվականներին Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանն է։
Բրիտանական «Middle East Eye» լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ Չինաստանը և Հնդկաստանը վետո են դրել Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցության դիմումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները հուլիսի 8-ին կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը։
Խելամիտ և պատասխանատու ջրօգտագործումն այսօր համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջնահերթություններից է՝ պայմանավորված բնապահպանական սրացող ճգնաժամով։ Խնդիրն առավել ցայտուն է այն երկրներում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունն ու նավթի արդյունահանումը։
Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Համապատասխան փոփոխություններն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը։
Կարո՞ղ ենք ասել, որ սա որոշակի առումով նախազգուշացում է Մայր Աթոռի դեմ հերթական, թերևս, արդեն մշակվող կամ մշակված գործողությունների: Հնարավոր է: Ի դեպ, ՀՀ ներքաղաքական զարգացումներին հետևող և Նիկոլ Փաշինյանին «բալետ անող» Ադրբեջանի քարոզչական լրատվամիջոցները գրել են, թե այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող՝ թիրախն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն է, հաջորդը նրա հետևից են գնալու ԱԱԾ-ն կամ ոստիկանները:
Եվրախմբի մաս կազմող ԵՄ երկրները հուլիսի 8-ին կայացած նիստում վերջնականապես հաստատել են հաջորդ տարվանից Բուլղարիայի մուտքը եվրագոտի։
Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում տարածվող բոլոր հայտարարությունները, տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են, որոնք դեռ ամբողջությամբ տեսանելի չեն։ Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում այս հայտարարություններից ու տեղեկություններից, թե Երևանի ու Բաքվի միջև կոնսենսուսի շուրջ որոշակի փոխըմբռնում կա։
Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով