Իրանի արտգործնախարարը կայցելի Ռուսաստան՝ Լավրովի հետ բանակցություններ վարելու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դեկտեմբերի 17-ին կայցելի Ռուսաստան և բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Արաղչին դեկտեմբերի 15-ին կայցելի Բելառուս, իսկ դեկտեմբերի 16-17-ին՝ Ռուսաստան։ Բաղային պարզաբանել է, որ Արաղչին դեկտեմբերի 16-ին կհանդիպի Պետդումայի ներկայացուցիչների հետ, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Սերգեյ Լավրովի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031