Բաժիններ՝

Թրամփի՝ 8 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը կխաթարեն ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները. ֆոն դեր Լեյեն և Կոշտա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի իրավիճակի պատճառով եվրոպական ութ երկրներից ներմուծվող ապրանքների վրա հայտարարված նոր մաքսատուրքերը կխաթարեն Ատլանտյան հարաբերությունները և կսպառնան դրանք դեպի անկում տանել։ Այս մասին X-ում գրել են Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիու Կոշտան։

«Մաքսատուրքերը կխաթարեն Ատլանտյան հարաբերությունները և կսպառնան անկում առաջացնել։ Եվրոպան կմնա միասնական, համակարգված և հանձնառու իր ինքնիշխանությունը պաշտպանելուն», – նշել են նրանք։

«Դաշնակիցների մասնակցությամբ Դանիայում կայանալիք զորավարժությունները համապատասխանում են Արկտիկական անվտանգության ամրապնդման նպատակին և որևէ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում։ ԵՄ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին։ Երկխոսությունը գլխավորն է, և մենք հանձնառու ենք Դանիայի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությանը», – նշված է հայտարաության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս