Լվացքի մեքենայից՝ ուղիղ պահարան. Ռոբոտները հաղթահարում են տնային գործերի «ամենադժվար» փուլը
Տնային տնտեսուհիների և միայնակ ապրողների դարավոր երազանքը վերջապես իրականություն է դառնում։ Եթե տասնամյակներ առաջ լվացքի մեքենան մեզ ազատեց ձեռքով լվանալու հոգսից, ապա այսօր տեխնոլոգիական հսկաները հայտարարում են վերջնական հաղթանակի մասին. շուկա են մտնում ռոբոտներ (Laundry Folding Robots), որոնք նաև կատարյալ ծալում են ձեր լվացքը։

Երկար ժամանակ ռոբոտների համար անլուծելի խնդիր էր համարվում կտորի փափկությունը։ Ի տարբերություն պինդ առարկաների, հագուստը չունի հաստատուն ձև, ինչը շփոթեցնում էր արհեստական բանականությանը։ Սակայն 2026 թվականի նոր մոդելները, օգտագործելով նեյրոնային ցանցեր և «նուրբ շոշափման» սենսորներ, վայրկյանների ընթացքում տարբերում են ջինսե տաբատը մետաքսե շապիկից։
Ինչպե՞ս է այն աշխատում. ռոբոտը սկանավորում է հագուստը, գտնում կարերն ու թևքերը, ինքնուրույն առանձնացնում է գուլպաները սավաններից, հատուկ մեխանիկական «մատները» ծալում են հագուստն այնպիսի ճշգրտությամբ, որը հաճախ գերազանցում է մարդկային աշխատանքին։ Առաջին մոդելների արժեքը` մոտ $1,000 – $1,500, փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա երկու տարում դրանք կդառնան նույնքան սովորական, որքան այսօր սպասք լվացող մեքենաներն են։
