Էրդողանի Թուրքիան Համասն է. իսրայելցի նախարար Չիկլի
«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը փոխանցում է Իսրայելի սփյուռքի հարցերի և հակահրեականության դեմ պայքարի նախարար Ամիխայ Չիկլիի խոսքերն Էրդողանի մասին:
«Էրդողանի Թուրքիան Համասն է։ Նա Թուրքիան ժողովրդավարությունից վերածել է բացարձակ բռնապետության։ Նա քանդեց Աթաթուրքի պատկերացրած աշխարհիկ հանրապետությունը և այն փոխարինեց «Մուսուլման եղբայրների» ոճով ջիհադիստական պետությունով։ Նա Թուրքիան խաղաղություն ձգտող երկրից վերածեց տարածաշրջանային ագրեսորի, որը պատասխանատու է աննախադեպ կոտորածների և դաժան բռնաճնշումների համար՝ Աֆրինի, Հալեպի և Դեյր Հաֆիրի քրդերից մինչև ալևիներ և դրուզներ։ Իսրայելը չի կարող և չի ընդունի իր սահմաններին նման ահաբեկչական պետության առկայությունը»,- նախարարի խոսքերն է փոխանցում թելեգրամյան ալիքը:
