ԵՄ-ն և Մերկոսուրը ստորագրեցին առևտրային համաձայնագիր 25 տարվա բանակցություններից հետո
ԵՄ-ի և հարավամերիկյան Մերկոսուրի բարձրաստիճան պաշտոնյաները Պարագվայում ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր՝ հարթելով ճանապարհը դեպի Եվրոպական Միության պատմության մեջ ամենամեծ առևտրային համաձայնագիրը 25 տարվա բանակցություններից հետո. փոխանցում է Reuters-ը:
Երկու տարածաշրջանների միջև սակագները իջեցնելու և առևտուրը խթանելու համար նախատեսված համաձայնագիրն այժմ պետք է ստանա Եվրախորհրդարանի համաձայնությունը և վավերացվի Մերկոսուրի անդամներ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի օրենսդիր մարմինների կողմից։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան շաբաթ օրվա արարողությանը միացան Մերկոսուրի երկրների նախագահներին (չէր ներկայացել միայն Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ով ուղարկել էր իր արտաքին գործերի նախարարին);
Գործարքը անցյալ շաբաթ կանաչ լույս ստացավ եվրոպական երկրների մեծամասնության կողմից՝ չնայած ֆերմերների և բնապահպանական խմբերի մտահոգություններին, որոնք վախենում են հարավամերիկյան էժան ներմուծման աճից և անտառահատումների աճից։
