Հետաքննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման գործով մեղադրյալ, հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին:
«Սահմանադրության համաձայն՝ ցանկացած կուսակցություն, ցանկացած կազմակերպություն իրավունք ունի բողոքի ինչ-որ ակցիայի, ավելին, որ դա կապված չէ բռնության հետ»,- ասել է Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում:
Փոթիի շտապօգնության ծառայության տեղեկությունների համաձայն՝ երեկ Փոթիի երկաթուղային կայարանում գնացքի ու ջերմաքարշի բախման հետևանքով 5 մարդ է տուժել, նրանցից 4-ն արդեն տեղափոխվել են ստացիոնար, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Վրաստանը հույս ունի շատ շուտով անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինայում ստեղծված վիճակի ու Ռուսաստանի գործողությունների պատճառով, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինային 500 մլն դոլարի վարկի հատկացումը ֆինանսական ոլորտի զարգացման նպատակով:
«Բուհերի ինքնավարությունը մեծապես կախված է բուհերի ֆինանսական կայությունից: Ինչպես պետությունը, այնպես էլ մյուս շահառուները պետք է անեն հնարավորը՝ ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին կապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի եւ թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին:
«2 օր առաջ ավստրալական Hornet կործանիչը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի զրահավոր փոխադրիչ մեքենան հրթիռի օգնությամբ»,- հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության ղեկավար Քևին Էնդրյուսը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի զանգահարել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնին, հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի Մարդին նահանգում հերթական ահաբեկչական գործողությունն է կատարվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Radio Mitre-ը հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին՝ գրում է, թե աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ ցանկանում է ներգաղթյալների ընդունել իր երկրորդ տանը:
Սիրայի նախագահ Բաշար Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքը իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչական արշավ է սկսել՝ նպատակ ունենալով այդ Սիրիայում ու Ռուսաստանում հասնել ղեկավարության փոփոխության:
Կալիֆորնիա նահանգի հրշեջները ստիպված են պայքարել վերջին տասնամյակների ամենաուժգին անտառային հրդեհների դեմ:
Խստացումներն ուժի մեջ մտան այն բանից հետո, երբ Եվրոպական Միության ներքին գործերի նախարարները չկարողացան գալ 12Օ հազար փախստականներին Միության երկրների միջեւ համաչափ բաշխելու ծրագրի շուրջ։
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Instagram-ում հայտարարել է, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն բանից հետո, երբ ինքը ցանկություն էր հայտնել անձամբ հանդիպել Պուտինի հետ ու քննարկել ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչներին առնչվող խնդիրները, հայտնում է LifeNews-ը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կվաճառի Miss Universe Organization-ը, որին է պատկանում «Միսս տիեզերք» մրցույթի անցկացման իրավունքը:
Էգեյան ծովում խեղդված սիրիացի 3 տարեկան տղայի հայրը՝ Աբդուլլա Քուրդին, «սարսափելի» է անվանել ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարները, որոնք պատկերում էին երեխային, նաև հերքել, որ ինքը զբաղվել է Եվրոպա փախստականների անօրինական տեղափոխմամբ:
Եվրոպական խորհրդարանի բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ բացարձակապես անհիմն է ու քաղաքական սադրանք՝ կառուցված սուտ, զրպարտչական ու կանխակալ հարաբերությունների վրա:
«Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ չեմ տեսնում ԱՄՆ-ին՝ այս տարածաշրջանում որպես խաղացող՝ իր ներկայիս «հասակով»: Անցյալում գուցե սա իրատեսական և արդյունավետ առաջարկ լիներ: Միշտ կրկնում եմ՝ Քի Ուեսթում կարգավորումը համարյա տեղի էր ունեցել: Բայց տարածաշրջանում ազդեցություն ունեցող արտաքին խաղացողներից մեկը չցանկացավ դա, և դա տեղի չունեցավ»:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն մոտ ժամանակներս կայցելի Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Դանիայում կայացվել է աղմկահարույց դատական գործով դատավճիռ 15-ամյա աղջկա ու նրա ջիհադիստ ընկերոջ կողմից աղջկա մոր սպանության փաստով, գրում է The Daily Mail-ը:
Facebook-ի գերմանական ստորաբաժանման ղեկավարությունը մտադիր է Գերմանիայի արդարադատության նախարարության հետ համատեղ ամենակոշտ եղանակներով պայքարել սոցցանցերում քսենոֆոբիայի դրսևորումների ու օգտատերերի ռասիստական ելույթների դեմ:
«Եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիային, ապա իրավիճակն այդ երկրում ավելի վատ կլիներ, քան Լիբիայում, իսկ փախստականների հոսքը՝ ավելի շատ: Սիրիայի օրինական կառավարությանը ցուցաբերած աջակցությունը ընդհանրապես կապ չունի Լիբիայի, Իրաքի, Եմենի, Աֆղանստանի փախստականների հոսքերի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսատանի Դաշնությունը չի դիմել Վրաստանին՝ կապված Վրաստանի օդային տարածքով ռազմական կամ երկակի նշանակության բեռներ տեղափոխելու հետ
Թուրք քննիչները սկսել են հետաքննություն իրականացնել Dogan Media Group մեդահոլդինգի նկատմամբ, որին կասկածում են ահաբեկչության քարոզչության մեջ
ԵՄ անդամ-երկրների ներքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած արտահերթ հանդիպմանը չեն կարողացել համաձայնեցնել փախստականների ընդունման հետ կապված քվոտաները:
Խնդիրը հատկապես սուր է դրված Բավարիայում, որտեղ մեծաթիվ սիրիացիներ են ժամանել
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է ՀԱՊԿ շրջանակում կազմակերպություն ստեղծել՝ խաղաղապահներ պատրաստելու նպատակով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանը ունի բոլոր շանսերը՝ դառնալ ամենադինամիկն ու նշանակալին ՄԱԿ-ի ողջ գոյության պատմության մեջ
Սիրիացի նվազագույնը 13 փախստական, այդ թվում՝ 4 երեխա է խեղդվել այսօր Էգեյան ծովում մոտորանավակի շրջվելու հետևանքով, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը: