Դոնալդ Թրամփը կվաճառի «Միսս տիեզերք» մրցույթը
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կվաճառի Miss Universe Organization-ը, որին է պատկանում «Միսս տիեզերք» մրցույթի անցկացման իրավունքը: Գնորդը մարքեթինգային WME-IMG ընկերությունն է: Այս մասին հայտնում է CNN-ը:
Գործարքի գումարը չի հրապարակվում: Վաճառքի մասին որոշումը կայացվել է 1 շաբաթ անց այն բանից հետո, ինչ Թրամփը գնեց NBC Universal-ի 51 տոկոս մասնաբաժինը: Բացի այդ՝ NBC-ն հայտարարել է, որ Թրամփին փոխարինող է գտել ամերիկյան Celebrity Apprentice հեռուստաշոուում, հայտնում է Entertainment Weekle կայքը:
Շոուի հաղորդավարի դերում Թրամփի փոխարեն հանդես կգա դերասան Առնոլդ Շվարցենեգերը:
Գործարարի համագործակցությունը հեռուստաընկերության հետ տևել է 13 տարի: Այն ավարտվեց հունիսին, երբ NBC-ն, իսպանալեզու Univision-ն ու մի շարք այլ ընկերություններ հրաժարվեցին հեռարձակել «Միսս տիեզերքը»:
Պատճառը միլիարդատիրոջ սուր արտահայտություններն էին միգրացիոն քաղաքականության առնչությամբ: