Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկրի արևելյան Թունջելի նահանգում կրակի տակ են վերցրել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 50 զինյալից բաղկացած խմբի անդամներին, հայտնում է TASS-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ-ի համար խնդիրներ ստեղծում են ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ հենց իրենք՝ ամերիկացիները, հայտնում է RIA Novosti-ն:
Ստամբուլի 14-րդ բիենալեն՝ վերջին Documenta-ի հեղինակ, հռչակավոր Կարոլին Քրիստո-Բակարջիևի ղեկավարությամբ, ընդգրկել է ողջ Ստամբուլը՝ եվրոպական ու ասիական, Սև ծովից՝ Մարմարա: Ցուցահանդեսի լեյտմոտիվներից մեկը հայկական թեման է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ (հայկական նախագծերին աջակցել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի Dilijan Art initiative նախագիծը): Եվ հայկական ենթատեքստը Ստամբուլի 14-րդ բիենալեն դարձնում է ամենաարմատական ժեստը քաղաքականապես սուր այս բիենալեի ողջ պատմության ընթացքում: Ստամբուլից՝ Աննա Տոլստովա:
Ամերիկան ճգնաժամից դուրս եկավ ավելի արագ, քան ցանկացած այլ զարգացած պետություն, եւ խոշորագույն գլոբալ տատանումների պայմաններում մենք մնացինք աշխարհի ամենաապահով եւ խելացի ներդրումը:
Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան Յան Քելլին Վրաստան է ժամանել իր կնոջ՝ Ֆրանչեսկայի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Եվրանեսթը» (ԵՄ «Արևելյան գործընկերության խորհրդարանական ասամբլեա) խորը ափսոսանք է հայտնում Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման առնչությամբ, որն սկսել է այդ կազմակերպությունից երկրի դուրս գալու գործընթացը, ասվում է «Եվրոնեսթի» պաշտոնական հայտարարության մեջ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախազգուշացրել է իր խորվաթ գործընկերոջը՝ Զորան Միլանովիչին, այն մասին, որ Հունգարիան սկսել է սահմանային պատ կառուցել իր կողմից:
Ադրբեջանը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունը, տեղեկացնում է vesti.ru-ն: Պատճառը օգոստոսի 10-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին:
Ամեն հինգերորդ սիրիացին բրիտանական ընկերության հարցման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը դրականորեն է ազդում երկրի վրա, գրում է The Washington Times-ը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610:
Կալիֆորնիայում անցած Հանրապետական կուսակցության՝ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների երկրորդ բանավեճը ճակատագրական նշանակություն կունենա թեկնածուների համար:
Ֆրանսիան ժամանակավորապես կվերսկսի սահմանային վերահսկողությունը Մերձավոր արևելքից եկող միգրացիոն աճող հոսքի պատճառով: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Ազգային ժողովում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Մադրիդի մարզիչների CENAFE դպրոցը կօգնի Օսամա Աբդուլ Մոխսենին հիմնավորվել Իսպանիայում ընտանիքի հետ միասին: Մոխսենն արդեն Մադրիդ է տեղափոխվել Մյունխենից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել Ռուսաստանի ու այն երկրների դեմ նոր տեսակի պատժամիջոցների սահմանման մասին, որոնք «առնչություն ունեն Ղրիմի բռնակցմանն ու Դոնբասում ագրեսիային», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շատերի, այդ թվում՝ նաև «Ստրատֆորի» կողմից այդ առաջարկը գնահատվել է՝ որպես ԼՂ-ի հակամարտության գոտի ռուսական զորքեր տեղակայելուն ուղղված առաջին քայլ: Ինչպե՞ս Արևմուտքը կարձագանքի այդ քայլին գործողությունների տեսքով, պարզ կդառնա առաջիկա զարգացումներից:
Հարավարևելյան Ասիան առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից միլիոնատերերի թվաքանակով: Այս մասին են վկայում Capgemini խորհրդատվական ու RBC Wealth Management ընկերությունների կազմած տվյալները, որոնք վերաբերում են մոլորակի տարբեր մասերի բնակիչների բարեկեցությանը:
Այսուհետ, յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ը ոգեկոչելու և հարգելու է բոլոր ցեղասպանությունների զոհերին: Չնայած բանաձևը չի նշում որևէ կոնկրետ ցեղասպանություն՝ հայերից է կախված երաշխավորել, որ իրենց ցեղասպանությունը ընդգրկված լինի ՄԱԿ-ի այդ օրվա պաշտոնական հիշատակություններում: Ոչ ոք չի զարմանա, եթե թուրքական կառավարությունը փորձի խափանել նման հայկական ջանքերը…
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Սաքվարելիձեն նշանակվել է Օդեսայի մարզի գլխավոր դատախազ: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նրան պաշտոնապես ներկայացնելիս:
Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում գտնվող ռազմամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Habertürk հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած կառավարությանը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Մոսկովյան գերեզմանատներում կստեղծվեն հոգեբանական հարմարավետության գոտիներ, հայտնում է m24.ru պորտալը՝ հղում կատարելով «Սգո ծառայություն» պետական հաստատության ղեկավար Արտյոմ Եկիմովին:
Այսօր Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների մասին լսումներ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ադմինիստրացիայի նախկին աշխատակից Անդրեյ Պորտնովը վստահ է, որ երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն մինչև Մայդանի դեպքերը ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, այլև նրան նվիրել է համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցներ:
Պետական Էրմիտաժը, համաձայն զբոսաշրջիկների TripAdvisor միջազգային խոշորագույն պորտալի գնահատման, ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների տասնյակում: Այս մասին ասվում է պորտալի կայքում:
Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են խոշոր նախագծեր: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Բաքվում ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ հայ-թուրքական արտադրության «Երազած նարինջներ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը փաստավավերագրական է և պատմում է հայ ուսանողուհու մասին, ով գնում է Մուսալեռի Վակըֆլի գյուղ՝ իր արմատների կանչով, ներկայացնում է Վակըֆլիի՝ Թուրքիայի վերջին հայկական գյուղի կյանքը, խնդիրները:
Թուրք սահմանապահները չեն թույլատրում փախստականներին հատել Հունաստանի հետ ցամաքային սահմանը, հայտարարել է Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Դուրսուն Ալի Շահինը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մոտ «ոչինչ չի ստացվում»
Ներգաղթյալների առաջին խումբը հասել է մինչև Սերբիայի ու Խորվաթիայի սահմանը, որը Մերձավոր արևելքի հազարավոր փախստականների համար Եվրամիություն տանող նոր ճանապարհն է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: