Թուրքական Dogan մեդահոլդինգը կասկածվում է քրդերին աջակցելու ու ահաբեկչություն քարոզելու մեջ

Թուրք քննիչները սկսել են հետաքննություն իրականացնել Dogan Media Group մեդահոլդինգի նկատմամբ, որին կասկածում են ահաբեկչության քարոզչության մեջ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:

Հետաքննությունը ստուգում է լրատվական սյուժեն, որի ժամանակ ցուցադրվել են Թուրքիայի կառավարական զորքերի ու քուրդ ապստամբների միջև բախումները, ներկայացվել է նաև հարցազրույց քուրդ զինյալներից մեկի հետ:
Dogan Media-ին է պատկանում Hurriyet թերթը, որն ունի ամենամեծ տպաքանակը երկրում:

Վերջին շաբաթվա ընթացքում կառավարամետ ակտիվիստները պարբերականին մեղադրել էին «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցությանն աջակցություն ցուցաբերելու մեջ:
Մեդիահոլդինգի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930