ՀԲ-ն Ուկրաինային 500 մլն դոլար է տրամադրել ֆինանսական ոլորտի զարգացման նպատակով

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինային 500 մլն դոլարի վարկի հատկացումը ֆինանսական ոլորտի զարգացման նպատակով:
Այս մասին նշվում է կազմակերպության մամլո հաղորդագրությունում:
Հատկացված միջոցները կուղղվեն Ուկրաինայի բանկային ոլորտի ձևավորմանը:
«Վերադարձնել կայունությունն ու տնտեսական աճը Ուկրաինայում հնարավոր կլինի միայն այն ժամանակ, եթե երկիրը կանգնի բարեփոխումների ճանապարհին»,- հայտարարել է Բելառուսում, Մոլդովայում ու Ուկրաինայում ՀԲ-ի  տարածաշրջանային տնօրեն Չիմյաո Ֆանը:
Նրա խոսքով՝ բանկային ոլորտի բարեփոխումները հարկավոր են օգնելու վերածնել տնտեսության վարկավորումը:

Տեսանյութեր

Լրահոս