Բաժիններ՝

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամակցությանն է ձգտում Ռուսաստանի գործողությունների պատճառով. պաշտպանության նախարար

Վրաստանը հույս ունի շատ շուտով անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինայում ստեղծված վիճակի ու Ռուսաստանի գործողությունների պատճառով, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք խնդրում ենք ՆԱՏՕ-ին, որ Վրաստանի հարցը ներառվի Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի ծրագրում: Մենք ցանկանում ենք Չեռնոգորիայի հետ մեկ խմբում լինել (ՆԱՏՕ-ի անդամակցության): Մենք անդամակցության հույս ունենք, մենք անդամակցության ենք ձգտում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ Մոլդովայում, ու Վրաստանը հաջորդն է լինելու»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ շրջագայություն է սկսել Եվրոպայով, որպեսզի հիշեցնի ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին դաշինքին Վրաստանի՝ որքան հնարավոր է շուտ միանալու ցանկության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930