
Վրաստանը մտադիր չէ Ռուսաստանին օդային տարածք տրամադրել Սիրիա թռիչքների համար. ՊՆ

Կապված ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունների հետ, թե Ռուսաստանը կարող է օգտագործել Վրաստանի օդային տարածքը Սիրիա թռիչքների համար, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել Վրաստանի օդային տիրույթը Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների կողմից օգտագործելու հնարավորության մասին:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսատանի Դաշնությունը չի դիմել Վրաստանին՝ կապված Վրաստանի օդային տարածքով ռազմական կամ երկակի նշանակության բեռներ տեղափոխելու հետ:
Նման դիմումի դեպքում Վրաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշումը լինելու է բացասական»,- ասվում է հաղորդագրության մեջ: