
Արևմուտքը ցանկանում է Սիրիայում ու Ռուսաստանում փոխել իշխանությունը. Բաշար Ասադ

Սիրայի նախագահ Բաշար Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքը իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչական արշավ է սկսել՝ նպատակ ունենալով այդ Սիրիայում ու Ռուսաստանում հասնել ղեկավարության փոփոխության:
«Արևմուտքը չի ընկալում գործընկերներին ու ինքնիշխան պետություններին: Ո՞րն է նրանց հավակնությունները Ռուսաստանի, Սիրիայի նկատմամբ: Վերջիններս ինքնիշխան պետություններ են: Նրանք կցանկանային հեռացնել մի մարդու ու նրա փոխարեն դնել մեկ ուրիշի, ով կգործեր այդ երկրների շահերի, այլ ոչ թե իր հայրենիքի շահերից ելնելով»,- ասել է Ասադը ռուսական «Ռոսիա-24» ու RT հեռուստաալիքներով ցուցադրված հարցազրույցում:
Սիրիայի նախագահը կարծում է, որ իր պաշտոնաթողության հարցը կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը:
«Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա իշխանության է գալիս ժողովրդի համաձայնությամբ ու եթե հեռանում է, ապա ժողովրդի պահանջով, այլ ոչ թե ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի ԱԽ-ի, Ժնևի համաժողովի կամ Ժնևյան կոմյունիկեի որոշմամբ: Եթե ժողովուրդը ցանկանա, որ նա մնա, նախագահը կմնա, հակառակ դեպքում նա պետք է անհապաղ հեռանա»,- ասել է Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: