
Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ին առաջարկել է խաղաղապահներ պատրաստել

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է ՀԱՊԿ շրջանակում կազմակերպություն ստեղծել՝ խաղաղապահներ պատրաստելու նպատակով, հայտնում է RIA Novosti-ն:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում ուշադրությունը ավելի շատ կենտրոնացվելու է խաղաղարար գործունեության վրա:
«Եկել է ժամանակը ստեղծելու բազային կազմակերպություն՝ ՀԱՊԿ խաղաղապահներ պատրաստման համար: Որպես այդ բազային կազմակերպության հիմք առաջարկում ենք դիտարկել Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադները: Մենք պատրաստ ենք հաղորդել մեր փորձը, որը կուտակվել է տարբեր օպերացիաներին ավելի քան 10-ամյա մասնակցության ընթացքում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը Դուշանբեում ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի ժամանակ: