Բաժիններ՝

Էլթոն Ջոնը պատմել է Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Instagram-ում հայտարարել է, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն բանից հետո, երբ ինքը ցանկություն էր հայտնել անձամբ հանդիպել Պուտինի հետ ու քննարկել ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչներին առնչվող խնդիրները, հայտնում է LifeNews-ը:

«Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ նա այսօր ինձ զանգահարեց ու խոսեց հեռախոսով: Սպասում եմ ձեզ հետ դեմ առ դեմ հանդիպմանը, որպեսզի քննարկենք ԼԳԲՏ-ներկայացուցիչների հավասարության հարցերը»,- Instagram-ում գրել է երգիչը:

Այլ մանրամասներ Էլթոն Ջոնը չի հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930