Բաժիններ՝

Facebook-ը գերմանական սեգմենտում կհեռացնի փախստականների դեմ հնչող վիրավորական արտահայտությունները

Facebook-ի գերմանական ստորաբաժանման ղեկավարությունը մտադիր է Գերմանիայի արդարադատության նախարարության հետ համատեղ ամենակոշտ եղանակներով պայքարել սոցցանցերում քսենոֆոբիայի դրսևորումների ու օգտատերերի ռասիստական ելույթների դեմ:

Ինչպես նրանք հայտնել են, վերջին շրջանում սոցցանցի գերմանական սեգմենտում դիտվում է ռասիստական ու քսենոֆոբիական բնույթի գրառումների կտրուկ աճ, որը համընկել է Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից երկիր ներգաղթյալների մեծ հոսքի հետ:

Երկրի կառավարության ճնշման ներքո Facebook-ը խոստացել է խստացնել մոնիթորինգն ու ավելի օպերատիվորեն հեռացնել ներգաղթյալների հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները:

Այդ նպատակով մոտ ժամանակներս հավաքվելու է մասնագետների հատուկ խումբ, որը ուշադիր հետևելու է սոցցանցի գրառումներին, հայտնում է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930