Բաժիններ՝

Ավարտվել է «նորմանդյան քառյակի հանդիպումը». Մերկելն ստիպել է Պուտինին ու Պորոշենկոյին միմյանց ձեռք սեղմել

Ավարտվել է «նորմանդյան քառյակի հանդիպումը»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահները:

Հանդիպման արդյունքներով որոշվել է հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի արևելքից հետ քաշել թեթև սպառազինությունները: Այս մասին գրեթե 5 ժամ շարունակվող հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը Ուկրաինայի արևելքում «ընդհանուր առմամբ պահանվում է», սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավելել է, որ ոչ մի կողմ 100%-ով չի հետևում մինսկյան պայմանավորվածություններին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում ընտրությունների անցկացման հարցը: Երկրների ղեկավարները, ինչպես հայտնել է Օլանդը, եկել են եզրակացության, որ Դոնբասում ընտրությունները պետք է անցկացվեն ուկրաինական օրենսդրության համաձայն՝ համապատասխան օրենքի ընդունումից 80 օր անց:

«Մենք դիմել ենք կոչով շահագրգիռ կողմերին մասնակցել այդ գործընթացին: Ընտրությունները, որոնք նախատեսված են հոկտեմբերի 18-ին Դոնբասում, չեն կարող իրականացվել այնքան ժամանակ, մինչև կյանքի չկոչվեն ձեռքբերված պայմանավորածությունները»,- ընդգծել է Օլանդը:

Բանակցությունների արդյունքով որոշում է կայացվել նոյեմբերին անցկացնել «նորմանդյան քառյակի» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպում:

Տեսանյութը հնարավոր է դիտել Օլանդի էջում` հղումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս