
«Ռուսաստանը ռմբակոծում է սիրիական ընդդիմությանը». Էրդողան

Թուրքիան դժգոհ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի դիմակայում ԴԱԻՇ-ի, փոխարենը, ռմբակոծում է չափավոր ընդդիմությանը:
Սիրիայի խնդիրներից մեկը փախստականներն են, ովքեր գտնվում են Թուրքիայի տարածքում, հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նշանակություն չի տալիս Թուրքիայի տարածքում ապաստան գտած սիրիացի փախստականների խնդրին, որոնց թիվն օրեցօր ավելանում է:
Էրդողանը նշել է, որ պատրաստվում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ:
Նա նաև հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը ահաբեկչական կազմակերպություն է, որի նպատակն է ոչնչացնել իսլամական արժեքները: