Մանհեթենում բացվել է աշխարհում ամենաթանկ պենտհաուսը
Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Մեդիսոն ավենյուում բացվել է աշխարհում ամենաթանկ պենտհաուսը: Ինչպես հայտնում է Property Report պարբերականը, The Mark հյուրանոցում՝ 5 ննջարանով համարում, 1 գիշեր անցկացնելը զբոսաշրջիկին կարժենա 75 հազար դոլար:
2 հարկ զբաղեցնող համարն ունի 1115 քմ մակերես, ինչն այն դարձնում է ԱՄՆ-ում ամենամեծ՝ լյուքս դասի համարը: Կահույքի ամեն մի իր ստեղծվել է հատուկ պենտհաուսի համար ֆրանսիացի դիզայներ Ժակ Գրանժի կողմից:
8 մետրանոց առաստաղով հյուրանոցային համարի հատակը պատրաստված է սպիտակ կաղնուց: Պենտհաուս կարելի է բարձրանալ 3 սեփական վերելակների օգնությամբ:
Խոհանոցը հագեցած է տեխնիկայի ամենավերջին խոսքի համաձայն: Հյուրերը կարող են ուտելիք պատվիրել ռեստորանի շեֆ-խոհարարի մոտ:
Ննջարանն ունի սեփական հյուրասրահ բուխարիով, տաքացվող հատակ, ունի նաև սեփական ճեմուղի տանիքին՝ 2,23 հազար քմ-ով, որտեղից հրաշալի տեսարան է բացվում Մանհեթենի վրա:
Հյուրանոցում հուսով են՝ պանտհաուսն առաջին հերթին կհետաքրքրի Ասիայի ու Մերձավոր արևելքի հարուստ հյուրերին: