![](/banners/BeFunky-design.jpg)
Մանչեստերի դատարանը 15-ամյա դեռահասին դատապարտել է ցմահ բանտարկության
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/TASS_9722355-pic280-280x187-41196.jpg)
Մանչեստերի դատարանը 15-ամյա մի դեռահասի է դատապարտել ցմահ բանտարկության: Վերջինս մեղադրվում է Ավստրալիայում շքերթի ժամանակ ոստիկանների գլխատելու դավադրությանը մասնակցելու մեջ, հայտնում է BBC-ն:
«Մեղադրյալը դատապարտվում է ցմահ ազատազրկման ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով: Նա պետք է նվազագույնը 5 տարի անցկացնի ազատազրկության մեջ»,- նշվում է դատարանի որոշման մեջ:
Համաձայն դատավորի որոշման՝ դեռահասը դատարտվել է իրական պատժաժամկետի՝ կապված հասարակությանը սպառնացող վտանգի հետ: Դեռահասը բազմիցս սպառնացել է իր ուսուցիչների հետ հաշվեհարդար տեսնել
Նրա սենյակում հայտնաբերվել էր փայտե զարդատուփ՝ վրան գրված «Իսլամական պետություն»: