Պուտինը բանակցություններ է վարում Մերկելի հետ Ելիսեյան պալատում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են անցկացնում Ելիսեյան պալատում, հայտնում է RIA Novosti-ն:
Երկու երկրների ղեկավարները որոշել են բանակցություններ անցկացնել մինչ «նորմանդյան քառյակի» հանդիպումը:
Մինչ այդ Պուտինն արդեն հասցրել է փակ ռեժիմով հանդիպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Փարիզ են ժամանել արդեն բանակցությունների բոլոր անդամները:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման նախօրեին:
Նախորդ անգամ Պուտինը, Պորոշենկոն, Օլանդն ու Մերկելը հանդիպել էին Մինսկում փետրվարին:
Երկարատև բանակցություններից հետո կայացվել էին պայմանավորվածություններ, որոնք հայտնի էին «Մինսկ-2» անվանմամբ: